Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

20.05.2020

Մայիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները:Մարզպետը շնորհավորեց և զորակոչային հանձնաժողովի անդամներին ներկայացրեց ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության նորանշանակ պետ Արթուր Մկրտչյանին: Զորակոչային հանձնաժողովի նիստի սկզբում քննարկվեցին զորակոչի նախապատրաստական փուլերի հետ կապված հարցեր: Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գևորգ Մխեյանը զեկուցեց, որ 2020 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են օրենքով սահմանված կարգով, պահպանվում և կիրառվում են արտակարգ դրությամբ պայմանավորված բոլոր պահանջներն ու կանոնները և մարզը պատրաստ է արդյունավետ կերպով անցկացնել ամառային զորակոչը: Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամներն այնուհետև քննարկեցին զորակոչի աշխատանքներին ներգրավված կազմակերպությունների համագործակցության և կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դժվարություններով կցագրման կազմակերպման, այդ թվում արտերկրում գտնվող անձանց ներկայության ախահովման հետ կապված հարցերը:
Զորակոչային հանձնաժողովի նախագահի հրավերով նիստին մասնակցում էր նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության հարցերի վարչության պետը, որի հետ քննարկվեցին զինվորական հանձնաժողովներում ընդգրկված բժիշկների հետ կապված մի շարք հարցեր:
Հավելենք նաև, որ 2020 թվականի ամառային զորակոչը կմեկնարկի հուլիսի 1-ին և կավարտվի օգոստոսի 31-ին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03