Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիկ գյուղում վերակառուցվում է ոռոգման համակարգ

19.05.2020

Վարդենիկ գյուղում մեկնարկել եւ ընթանում են ոռոգման առուների վերակառուցման աշխատանքներ՝ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցներով եւ Վարդենիկի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ: Ինչպես տեղեկացրեց Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը, վերակառուցվում է համայնքում գործող հողային ոռոգման 4 մայր առուները, որտեղ տեղադրվում են LR-60 տրամաչափի երկաթբետոնյա կիսախողավակներ եւ համապատասխան ջրթողիչներ՝ 3 կիլոմետր ընդհանուր երկարությամբ: «Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 100 միլիոն դրամ, որի 10 տոկոսը կամ շուրջ 10 միլիոն դրամը կազմում է Վարդենիկի համայնքապետարանի համաֆինանսավորումը: Հողային առուները վերակառուցվում են միայն բնակավայրի ներսում: Արդեն նախնական համաձայնություն ենք ձեռք բերել ծրագրի ղեկավարների հետ, որպեսզի ավելացնենք շինարարության ծավալները՝ վերակառուցվող առուների ընդհանուր երկարությունը հասցնելով 4 կիլոմետրի: Մայիսի 19-ի դրությամբ արդեն կատարվել է շինարարական աշխատանքների շուրջ 40 տոկոսը: Վստահ եմ, որ մինչեւ այս տարվա ոռոգման շրջանի մեկնարկը համակարգը հիմնականում պատրաստ կլինի շահագործման, ինչի արդյունքում կկրճատվեն ջրի կորուստերը, ջուրը օգտագործողներին կհասնի ավելի արագ, իսկ համայնքում, մոտ 100 հեկտարով կավելանա գյուղատնտեսական նշանակության ոռոգվող հողերի մակերեսը»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59