Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում առ այսօր կատարվել է 12 հազար 34 հեկտար գարնանացան

15.05.2020

Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի փոխանցմամբ մարզում 2020 թվականի մայիսի 15-ի դրությամբ կատարվել է 12 հազար 34 հեկտար գարնանացան: նույն աղբյուրի տեղեկացմամբ 9570 հեկտար կազմում են գարնանացան գարու, 1500 հեկտար՝ կարտոֆիլի, 348 հեկտար՝ կերային մշակաբույսերի, 280 հեկտար՝ ցորենի, 48 հեկտար՝ հնդկացորենի ցանքերը:
«Մայիսի երկրորդ տասնօրյակից, արեւոտ ու տաք եղանակների շնորհիվ ակտիվորեն ընթանում է կարտոֆիլի եւ բանջարբոստանային այլ մշակաբույսերի ցանքը, իսկ հացահատիկի ցանքն աստիճանաբար տեղափոխվում է դեպի բարձրադիր գոտիներ: Ամենայն հավանականությամբ, գարնանացանը կավարտվի մայիսի վերջերին»,-ներկայացրեց գյուղատնտեսության բաժնի պետը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-09-19 14:52:20