Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հերթական աջակցությունը «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից էր

18.05.2020

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կատարված նվիրատվությունների շրջանակներում, իր նպաստն է ունեցել նաև «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունը: Վերջինիս կողմից Գեղարքունիքի մարզում սոցիալապես անապահով 297 ընտանիքի տրամադրվել է ինտերնետային սիմ քարտ՝ դպրոցականների հեռավար դասընթացները անխափան իրականացնելու համար: Դրանցից 31-ը հատկացվել է Գավառի, 33-ը՝ Ճամբարակի և 233-ը՝ Վարդենիսի տարածաշրջանների սոցիալապես անապահով ընտանիքներին:
Այս ընթացքում «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության բարեգործական ձեռնարկներից անմասն չի մնացել նաև մարզի առողջապահության ոլորտը, նպաստելով հղիության և նորածնային շրջանի խնամքի ծառայությունների որակի բարելավմանը: Աջակցելով մարզի բուժհիմնարկների բժշկական սարքավորումներով հագեցվածությանը, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը ձեռք բերել և Գավառի բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի բաժանմունքին է նվիրաբերել պտղի ձայնային դոպլեր սարք:
Գեղարքունիքի մարզում բնակվող սոցիալապես անապահով և ծայրահեղ աղքատ վիճակում գտնվող բազմաթիվ   ընտանիքների «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը աջակցել է նաև հագուստի, սննդի փաթեթների և հիգիենիկ պարագաների տեսքով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55