Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նորակերտում գայլերը հոշոտել են Հայկանուշ Մելքոնյանի տնտեսությանը պատկանող 122 գլուխ ոչխար եւ գառ

15.05.2020

Նորակերտ գյուղում մայիսի 15-ի գիշերը գայլերը հոշոտել են նույն գյուղի բնակիչ Հայկանուշ Մելքոնյանի տնտեսության 122 գլուխ ոչխարներն ու գառները, եւս 15-ին էլ վիրավորել: Ինչպես տեղեկացրեց Նորակերտի գյուղապետ Գերասիմ Սարգսյանը, անասնատերերը ջարդի մասին իմացել են միայն առավոտյան, երբ բացել են գոմի դուռը՝ հոտը արոտ տանելու նպատակով: «Հայկանուշ Մելքոնյանի տնտեսությունում պահվում է շուրջ 250 գլուխ գառ եւ ոչխար: Շինությունը, որտեղ պահվում է հոտը, գտնվում է գյուղի ծայրամասում:Գայլերը ջարդը կատարել են հենց գոմի մեջ՝ ներս թափանցելու համար ինչ-որ տեղ գտնելով: Ստացվում է, որ տնտեսության գլխաքանակի շուրջ կեսը կորսվել է: Այս պահին տեղում աշխատում են անասնաբույժը, համաճարակաբանը, Սննդի անվտանգության տեսչության ներկայացուցիչը: Նրանք հաստատում են, որ հոշոտված ոչխարների միսը օգտագործման համար պիտանի չէ: Ամեն դեպքում, այս տնտեսությանը պատճառված վնասը հսկայական է»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության, ՏԻՄ վարչության պետերը, համապատասխան ուսումնասիրություններ կատարելու եւ վնասի հնարավոր չափերը ճշգրտելու նպատակով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59