Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում կմեկնարկեն շինարարական աշխատանքներ

14.05.2020

2020 թվականի մայիսի 14-ին կայացան ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծված զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի առաջին և երկրորդ նիստերը, որոնք վարում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի կազմակերպման նպատակով ստեղծված զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նախագահ Նարեկ Գրիգորյանը: Նիստին մասնակցում էին հանձնաժողովի բոլոր անդամները:
Հանձնաժողովն առաջին նիստում քննարկեց «Ճամբարակ քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցու և կենտրոնական մարզադաշտի հարակից տարածքի բարեկարգում, ցանկապատում» ծրագրին վերաբերող հարցը: Իրականացվելիք աշխատանքների շուրջ մանրամասներ ներկայացրեց Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալը: Նա նշեց, որ Ճամբարակ համայնքի կողմից ներկայացված ծրագրի նախապատրաստական աշխատանքներն արդեն կատարված են և վստահեցրեց, որ աշխատանքները նախատեսված ժամկետում կսկսվեն ու կավարտվեն:
Հանձնաժողովը երկրորդ նիստի ընթացքում քննարկեց «Մարտունի համայնքի Երևանյան և Մյասնիկյան փողոցների,համայնքային այգու և համայնքապետարանի դիմացի պուրակի բարեկարգում» ծրագրին վերաբերող հարցը: Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ Հովսեփ Տոնոյանը, խոսելով ծրագրի իրականացման մասին, նշեց, որ դրանով Մարտունի համայնքում ևս մեկ կարևոր խնդիր է լուծվում:
Մարզային հանձնաժողովը հավանության արժանացրեց և հաստատեց նիստերի ընթացքում քննարկված ծրագրերը: Առաջիկայում կմեկնարկեն շինարարական աշխատանքները:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59