Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արծվանիստում կիրականացվի սուբվենցիոն երկու ծրագիր

13.05.2020

Գեղարքունիքի մարզում 2020 թվականին սուբվենցիոն ծրագրեր կիրականացվեն նաև Արծվանիստ համայնքում: ՀՀ կառավարության աջակցությամբ այս համայնքում կհիմնանորոգվի 22-րդ փողոցը, կկառուցվի աղբյուրակապ եւ խմելու ջրի սնման ջրատար՝ 1800 մետր երկարությամբ: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, սուբվենցիոն առաջին ծրագրի՝ 22-րդ փողոցի ասֆալտապատման ընդհանուր արժեքը կազմել է 56 միլիոն 196 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 33 միլիոն 717 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 22 միլիոն 478 հազար դրամը՝ Արծվանիստի համայնքապետարանը: Սուբվենցիոն երկրորդ ծրագրի՝ նոր աղբյուրակապի եւ սնման ջրատարի կառուցման ընդհանուր արժեքը կազմել է 22 միլիոն 292 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 15 միլիոն 604 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 6 միլիոն 687 հազար դրամը՝ Արծվանիստի համայնքապետարանը: «Հիմնանորոգվող փողոցի երկարությունը 580 մետր է, ասֆալտապատվող մակերեսը՝ 3190 քառակուսի մետր:Այս փողոցը սպասարկում է բազմաթիվ տնտեսությունների: Աղբյուրակապի եւ սնման ջրատարի կառուցումը եւս կենսական նշանակություն ունի համայնքի համար, քանի որ դրա արդյունքում համայնքը կունենա միանգամայն բարելավված ու շուրջօրյա ջրամատակարարում: Ծրագրերի շինարարական մրցույթներն արդեն կայացել են և առաջիկայում կսկսվեն շինարարական աշխատանքները»,-ներկայացրեց Արծվանիստ համայնքի ղեկավարը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 10:55:40