Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կհիմնանորոգվեն Սեւան քաղաքի Նալբանդյան եւ Գրիբոեդով փողոցները

12.05.2020

Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում հաստատվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Սեւան համայնքի Գրիբոեդով եւ Նալբանդյան փողոցների ասֆալտբետոնյա ծածկույթի հիմնանորոգում» ծրագիրը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից ստացված տվյալների համաձայն, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 104 միլիոն 39 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 62 միլիոն 423 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 41 միլիոն 615 հազար դրամը՝ Սեւանի համայնքապետարանը: Գրիբոեդով փողոցում հիմնանորոգումը կիրականացվի 546, Նալբանդյան փողոցում՝ 1230 գծամետր երկարությամբ ճանապարհ: «Ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ՝ նույն փողոցներում նախատեսված են եզրաքարերի քանդման եւ վերատեղադրման, անհրաժեշտության դեպքում` նոր բազալտե եզրաքարերի տեղադրման, դիտահորերի երկաթբետոնյա ծածկի սալերի բարձրացման կամ իջեցման, անհրաժեշտության դեպքում` նորերի տեղադրման, անձրեւաընդունիչների բարձրացման կամ իջեցման, ճանապարհային նշանների տեղադրման, գծանշման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում»,- տեղեկացրել է Սեւան համայնքի ղեկավարը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06