Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 11-ի համեմատ բարձր է 3 սանտիմետրով

12.05.2020

ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից ստացված տվյալների համաձայն Սեւանա լճի մակարդակը 2020 թվականի մայիսի 11-ի դրությամբ գտնվում է 1900 մետր, 66 սանտիմետր բարձրության վրա: Նույն աղբյուրի հավաստմամբ գրանցված նիշը 3 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Այս տարվա հունվարի 9-ից մինչեւ մայիսի 11-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 78 միլիոն 497 հազար խորանարդ մետր ջուր: Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում: Արգիճի գետի ջրի ելքը մայիսի 11-ի առավոտյան կազմել է 34, Մասրիկի ելքը՝ 15,6, Գավառագետի ելքը՝ 14,9 խորանարդ մետր վայրկյան: Սեւան թափվող գետերն առայժմ հեռու են իրենց վտանգավոր ելքերից, հավաստում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11