Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը մայիսիննյան հաղթանակների առթիվ

09.05.2020

Սիրելի հայրենակիցնե՛ր, Հայրենական Մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ
Հայրենական Մեծ պատերազմի հաղթական ավարտը մեր ժողովրդի առջեւ բացեց խաղաղ ստեղծագործ աշխատանքի, երկրի շենացման եւ պատմական վերածննդի նոր դարաշրջան: Հարյուր հազարավոր հայորդիներ Խորհրդային բանակի շարքերում իրենց կյանքը նվիրաբերեցին սպասված հաղթանակի կերտման գործին` տալով հայրենասիրության ու անձնազոհության բացառիկ օրինակներ:
1992թ.-ին մեր տոնացույցում ավելացավ ևս մեկ փառահեղ տոն: Հայ ազգը, դառնալով մեկ բռունցք, հերոսություն ու արիություն ցուցաբերելով՝ ազատագրեց Շուշին: Մեզ պարտադրված պատերազմում ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ միշտ պատրաստ ենք պաշտպանել մեր ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքը:
Մայիսի 9-ը համայն հայության հաղթական ոգու տոնն է, մեր հարատեւության ու հպարտության տոնը:
Հավերժ փառք ու պատի՛վ մեր նվիրյալ հայորդիներին:
Փա՛ռք հերոսական հայ ժողովրդին,
Փառք ու պատի՛վ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին,
Փառք ու պատի՛վ Արցախյան հերոսամարտի քաջ մարտիկներին:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59