Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարի Սեւանա լիճ է տեղափոխվել 66 միլիոն 264 հազար խորանարդ մետր ջուր

05.05.2020

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի մայիսի 4-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 61 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա մայիսի 4-ի 1900 մետր 58 սանտիմետր նիշի դիմաց: Այս տարվա հունվարի 9-ից մինչեւ մայիսի 4-ն Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 66 միլիոն 264 հազար խորանարդ մետր ջուր: Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում: Արգիճի գետում ջրի ելքը կազմել է 15,3, Մասրիկ գետում՝ 12, Գավառագետում՝ 6,35 խորանարդ մետր վայրկյան: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59