Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում հավանության է արժանացել Գեղարքունիքի մարզի համայնքներից ներկայացված ևս ինը ծրագրային հայտ

04.05.2020

Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 23-ին կայացած նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել մարզի Դդմաշեն համայնքի «Հանդիսությունների սրահի հիմնանորոգում (2-րդ փուլ)», Մաքենիս համայնքի «Հանդիսությունների սրահի սալիկապատում և գույքի ձեռքբերում», Զոլաքար համայնքի «Ներհամայնքային փողոցների լուսավորության ցանցի կառուցում», Լիճք համայնքի «Ա 7 թաղամասի 5-րդ, 7-րդ, 10-րդ և 12-րդ փողոցների խմելու ջրագծի կառուցում», Մադինա համայնքի «Ջրահեռացման և ոռոգման առուների կառուցման աշխատանքներ», Ծովազարդ համայնքի «Զ. Անդրանիկ փողոցի ասֆալտապատում», Լճաշեն համայնքի «Մանչուկ» մանկապարտեզի մասնակի վերանորոգում» և Հայրավանք համայնքի «Մայիսի 9-ի փողոցի 470մ հատվածի հիմնանորոգում» ծրագրերը, ինչպես նաև Սևան համայնքի «Գրիբոյեդով (546մ) և Նալբանդյան (1230մ) փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքներ» ծրագիրը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11