Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճանապարհաշինական խոշոր ծրագիր կիրականացվի Սեւան-Շորժա-Վարդենիս միջպետական ճանապարհի 20 կիլոմետրանոց հատվածում

04.05.2020

Պետական միջոցների հաշվին մայիս ամսին Սեւան-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի 20 կիլոմետրանոց հատվածում կմեկնարկի ճանապարհաշինական խոշոր ծրագիր: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, հիմնանորոգվելու է Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս 19+450 կիլոմետրից մինչեւ 39+400 կիլոմետր ճանապարհահատվածը: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 2 միլիարդ 629 միլիոն դրամ: Ծրագրով նախատեսված է հիմքի եւ երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի, 5 կամրջի եւ 7 կամրջային անցումների կառուցում, 15 հազար 225 մետր երկարության մետաղական արգելապատնեշի տեղադրում, կահավորում, գծանշում: Միայն ասֆալտի երկրորդ շերտի տեղադրումը կընդգրկի 144 հազար քառակուսի մետր մակերես, որին կգումարվի եւս 4500 քառակուսի մետրը՝ մուտքերում եւ ուղիներում: «Ծրագրի իրականացման շինարարական մրցույթն այժմ գտնվում է ամփոփման փուլում: Ամենայն հավանականությամբ, շինարարական աշխատանքները կմեկնարկեն մայիսի երկրորդ կեսից: Ծրագիրը նախատեսված է ավարտել մինչեւ տարեվերջ: Ճանապարհի հիմնանորոգումը մեծապես կխթանի կապը Հայաստանի հյուսիսային մարզերի, Գեղարքունիքի մարզի եւ Արցախի Հանրապետության միջեւ, կնպաստի Սեւանի հյուսիս արևելյան ափի բնակավայրերի տնտեսական աշխուժացմանն ու զարգացմանը»,-ներկայացրեց Արմեն Զոհրաբյանը:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55