Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը

Գեղարքունիքի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը 08.01.2018

Հունվարի 8-ին Գեղարքունիքի մարզում մեկնարկեց 2018 թվականի ձմեռային զորակոչը: Նորակոչիկների առաջին հավաքի մասնակիցները Հայոց բանակի շարքերը համալրելու են մեկնել Գավառի, Մարտունու և Վարդենիսի զինվորական կոմիսարիատներից: Վարդենիսի զինկոմիսարիատում նորակոչիկներին շնորհավորել եւ հաջողություններ է մաղթել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Գավառի զինկոմիսարիատում՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը, Մարտունու զինկոմիսարիատում՝ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանը: Զինկոմիսարիատներում, նորակոչիկների վերջին բուժզննությունից հետո, կազմակերպվել է զրույց՝ բանակային կյանքի վերաբերյալ: Ապա նրանք ծաղիկներ են խոնարհել հայրենի սահմանները պաշտպանելիս զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձաններին, Գավառի, Մարտունու եւ Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցիներում մասնակցել նորակոչիկների օրհնության կարգին և ճանապարհվել Հայոց բանակ:,,Նորակոչիկներն այսօր կայցելեն Ծիծեռնակաբերդ, Հայաստանի պատմության պետական թանգարան եւ Մատենադարան, իսկ հունվարի 9-ին ...

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան տոնին  նվիրված արարողություն

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան տոնին նվիրված արարողություն 06.01.2018

Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնին նվիրված ծիսակատարությունը Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մեկնարկեց հունվարի 5-ի երեկոյան, Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագով, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ: Ճրագալույցի ավարտին բազմաթիվ հավատավորներ եկեղեցուց տուն տարան վառված ճրագներ, որպես Աստվածային լույս եւ Մայր եկեղեցու օրհնություն: Սուրբ Ծննդյան արարողությունը, Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում, շարունակվեց հունվարի 6-ին՝ Ջրօրհնեքի կարգով, որի ընթացքում Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը հավատավոր բազմության համար ընթերցեց Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին Երկրորդի հայրապետական պատգամը՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան առթիվ: Արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ , մարզային և քաղաքային ենթակայության կրթամշակութային հաստատությունների, ուժային կառույցների ներկայացուցիչներ, հավատավորներ...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհավորանքի խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհավորանքի խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ 30.12.2017

Հարգելի հայրենակիցներ: Մենք պատմության գիրկն ենք ճանապարհում հերթական տարին, որի ընթացքում մեր երկիրը, չնայած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին, ապրեց խաղաղության ու ստեղծագործ աշխատանքի պայմաններում՝ հնարավորություններ ձեռք բերելով հետագա զարգացման և հզորացման համար: Արարչագործության ու խաղաղության տարի ապրեց նաև մեր մարզը՝ արձանագրելով մի շարք ձեռքբերումներ կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում:Ամենանշանակալի ձեռքբերումը, թերեւս, Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական նշանակության ճանապարհի շահագործումն էր, որով Գեղարքունիքի մարզը ճանապարհատրանսպորտային հաղորդակցության մեծ նշանակություն ձեռք բերեց Հայաստանի և Արցախի միջև, ինչպես նաև՝ տնտեսական կապերի ամրապնդման ու աշխուժացման մեծ հնարավորություններ: Լուրջ ձեռքբերում է համարվում նաև մարզում միջհամայնքային և միջպետական ճանապարհների հիմանորոգումը...

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն Ամանորին ընդառաջ այցելեց   բազմազավակ ընտանիքին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն Ամանորին ընդառաջ այցելեց բազմազավակ ընտանիքին 30.12.2017

Ամամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը Գեղհովիտ գյուղում այցելեց Բոզոյանների բազմազավակ ընտանիքին՝ հանձնելով տոնական նվերներ եւ դրամական օժանդակություն: Կարեն Բոթոյանը շնորհավորեց ինը երեխա ծնած, սնած եւ դաստիարակած ծնողներին՝Խաչիկ Բոզոյանին եւ Հասմիկ Սահակյանին ու նրանց զավակներին՝ մաղթելով հաջող, խաղաղ ու առատ 2018 թվական:ՙԱյսքան երեխաներ ունենալը մեր ազգի ընդհանուր հարստությունն է: Նրանք են մեր վաղվա մայրերն ու զինվորները, որոնց այսօրվա ու վաղվա խնամքը, դաստիարակությունը բոլորիս է պարտավորեցնում: Այսօր ես հյուր եմ եկել ամանորյա նվերներով, որ Նոր տարին դիմավորեք ավելի ուրախ տրամադրությամբ, բայց ձեր դժվարությունները հաղթահարելու համար կփորձենք ցուցաբերել աջակցություն մեր հնարավորության սահմաններում: Շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարին, ցանկանում խաղաղ երկինք, ուրախ տրամադրություն, անհոգ կյանք՚,-ասաց մարզպետ Կարեն Բոթոյանը: ՙԲոլորովին անակնկալ այց էր մեզ համար, որը վերածվեց տոնի թե՜ մեր, թե՜ երեխաների համար...

  Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի  տարեվերջյան մամուլի ասուլիսը

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը 29.12.2017

Դեկտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Կարեն Բոթոյանը մարզի տարածքում գործող հեռուստաընկերությունների և տպագիր մամուլի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդես եկավ տարեվերջյան մամուլի ասուլիսով: Մարզպետը ներկայացրեց մարզի տարբեր ոլորտներում հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների ամփոփ պատկերը: Անդրադառնալով մարզում աղբահանության խնդիրների կարգավորման ուղղությամբ կատարված աշխատանքներին՝ Կարեն Բոթոյանը նշեց, որ մարզում 2017 թվականի սկզբից կար 138 աղբավայր, որից 29-ն էր միայն ամրագրված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով: ,,Անցնող տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքում փակվել է 100 աղբավայր: Այս պահի դրությամբ մնում է փակելու 9 աղբավայր, որի ուղղությամբ գալիք տարվա ընթացքում կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ: Մինչև 2017 թվականի սեպտեմբեր ամիսը իրավաբանական անձանց հետ կնքված է եղել թվով 858 պայմանագիր: Աղբահանության ուղղությամբ իրականացված միջոցառումների շրջանակներում արդեն ունենք կնքված 1725 պայմանագիր...

Ամփոփվեցին    ,,Լավագույն զարդարված քաղաք,, և ,,Լավագույն զարդարված գյուղ,, անվանակարգերում հայտարարված մրցույթի արդյունքները

Ամփոփվեցին ,,Լավագույն զարդարված քաղաք,, և ,,Լավագույն զարդարված գյուղ,, անվանակարգերում հայտարարված մրցույթի արդյունքները 27.12.2017

Դեկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց մարզպետ Կարեն Բոթոյանի կարգադրությամբ ստեղծված «Լավագույն զարդարված քաղաք» և «Լավագույն զարդարված գյուղ» ամանորյա մրցույթի ամփոփման հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի կազմը, որում ընդգրկված էին 11 հոգի, ներկայացնում էին մարզպետարանի աշխատակազմը, մարզի մշակույթի և արվեստի ոլորտները։ Համաձայն նախապես հայտարարված կարգի, մինչև դեկտեմբերի 26-ը համայնքները մարզպետարան էին ներկայացրել զարդարանքի 20-30 լուսանկարներ և մինչև 2 րոպեանոց տեսանյութեր, որոնց հիման վրա էլ հանձնաժողովը քննարկեց հայտերը, ապա անցկացվեց փակ գաղտնի քվերակություն: Արդյունքում «Լավագույն զարդարված քաղաք» անվանակարգում հաղթող ճանաչվեց Վարդենիս քաղաքը, իսկ «Լավագույն զարդարված գյուղ» անվանակարգում՝ Լճաշեն համայնքը։ «Լավագույն զարդարված գյուղ» անվանակարգում երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Ծովագյուղ և Չկալովկա համայնքները։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59