Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կասֆալտապատվի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Բուռնազյան փողոցը

03.06.2020

Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում հավանության է արժանացվել Գավառ համայնքից ներկայացված սուբվենցիոն 6 ծրագրային հայտ, որոնցից մեկն էլ «Գավառ համայնքի Բուռնազյան փողոցի կապիտալ վերանորոգման աշխատանքների» իրականացմանն ուղղված ծրագիրն է: Այս ծրագրի համար, ինչպես փոխանցեցին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնից, նախնական հաշվարկներով նախատեսված է ծախսել 307 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը: Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ փողոցի ընդհանուր երկարությունը կազմում է 1100 մետր, որից այս ծրագրի շրջանակներում կհիմնանորոգվի 800 գծամետրը՝ այնքան, որքան որ բավարարում է համայնքապետարանի այս տարվա բյուջետային հատկացումը՝ սուբվենցիոն ծրագրին մասնակցելու համար: «Փողոցը հիմնանորոգման չի ենթարկվել տասնամյակներ շարունակ, չափից դուրս անբարեկարգ է եւ տրանսպորտային երթեւեկության համար դժվարանցանելի: Բուռնազյան փողոցի վրա է գտնվում թաղամասի մանկապարտեզը, ավտոդպրոցը եւ թիվ 2 նորակառույց միջնակարգ դպրոցը, որն իր դռները կբացի այս ուսումնական տարվա սկզբից: Կենսական կարեւոր նշանակության խնդիր է լուծվում Հացառատ թաղամասի բնակչության համար: Շինարարական մրցույթը կհայտարարվի առաջիկայում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11