Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում շարունակվում են անասնահամաճարակի դեմ պայքարի միջոցառումները

04.06.2020

Գեղարքունիքի մարզում անասնահամաճարակների դեմ պայքարի միջոցառումները մոտենում են ավարտական փուլին: Ինչպես տեղեկացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ Գեղարքունիքի մարզի գլխավոր համաճարակաբան Սարգիս Ավագյանը, հունիսի 4-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի անասնապահական տնտեսություններում դաբաղ հիվանդության դեմ պատվաստվել է 87 հազար 254, սիբիրախտի դեմ՝ 66 հազար 362, խշխշան պալարի դեմ՝ 77 հազար 117, հանգուցավոր մաշկաբորբի դեմ՝ 13 հազար 755 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: 42 հազար114 գլուխ խոշորից էլ բրուցելյոզի ախտորոշման համար կատարվել է արյան նմուշառում: Հանգուցավոր մաշկաբորբի դեմ պայքարի միջոցառումներն իրականացվել են թիրախային համայնքներում: Սիբիրախտ հիվանդության դեմ պատվաստվել է 21 հազար 299 գլուխ ոչխար՝ դարձյալ թիրախային համայնքներում, խոզերի ժանտախտի դեմ՝ 23 հազար 410 գլուխ խոզ, ձիերի սիբիրախտի դեմ՝ 1128 գլուխ ձի: Բրուցելյոզի ախտորոշման նպատակով արյան նմուշառում է վերցվել 32 հազար 336 գլուխ ոչխարից: Բոլոր կարգի միջոցառումները շարունակվում են: «Անասնահամաճարակների դեմ պայքարի միջոցառումները սկսվել են որոշակի ուշացումով՝ պայմանավորված կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությամբ: Մեր անասնաբույժներն, ովքեր հիմնականում վաթսուն եւ ավելի բարձր տարիք ունեն, շարունակում են աշխատել արտակարգ դրության պայմաններում՝ ամենայն զգուշություն պահպանելով: Մենք ձեռք ենք բերել բոլոր պատվաստանյութերը՝ ծրագրված միջոցառումներն ամբողջովին ավարտելու համար»,-ներկայացրեց Սարգիս Ավագյանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59