Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհավորանքի խոսքը Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-րդ տարեդարձի առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհավորանքի խոսքը Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-րդ տարեդարձի առթիվ 28.05.2018

Հարգելի հայրենակիցներ Ուղիղ մեկ դար առաջ հայ ժողովուրդը, գտնվելով բնաջնջման սպառնալիքի ներքո, իր մեջ համախմբվելու, պայքարելու և հաղթելու ուժ գտավ՝ ահեղ գոյամարտերում պարտության մատնելով Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական բանակներին: Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում ձեռք բերված պատմական հաղթանակների արդյունքում էլ ծնունդ առավ հայ ժողովրդի դարերի երազանքը՝ Հայաստանի Հանրապետությունը, որի մեկդարյա հոբելյանը նշելու պատիվն այսօր վերապահված է ապրողներիս: Շնորհավորում եմ բոլորիս պատմական կարևորագույն տոնի՝ Հայաստանի Հանրապետության օրվա և մեկդարյա հոբելյանի առթիվ, ցանկանում խաղաղ ու արարչագործ հայրենիք, երջանկություն ու բարօրություն: Ջերմ բարեմաղթանքներով՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյան

Որոշվեցին ,,Տարվա լավագույն տնօրեն,,, ,,Տարվա լավագույն ուսուցիչ,,, ,,Տարվա լավագույն դաստիարակ,, անվանակարգերի մարզային փուլի հաղթողները

Որոշվեցին ,,Տարվա լավագույն տնօրեն,,, ,,Տարվա լավագույն ուսուցիչ,,, ,,Տարվա լավագույն դաստիարակ,, անվանակարգերի մարզային փուլի հաղթողները 24.05.2018

Գեղարքունիքի մարզպետարանում 2018 թվականի մայիսի 11-ին անցկացվել էին ,,Տարվա լավագույն տնօրեն,,, ,,Տարվա լավագույն ուսուցիչ,,, ,,Տարվա լավագույն դաստիարակ,, անվանակարգերի մարզային փուլի մրցույթները, որտեղ մարզային հանձնաժողովի կողմից որոշվել էին հանրապետական փուլին մասնակցելու իրավունք ձեռք բերած հաղթողները: ,,Տարվա լավագույն ուսուցիչ,, անվանակարգի մրցույթին մասնակցել էին Գանձակ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Աշխեն Սարգսյանը, Գավառ քաղաքի Ավ. Իսահակյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուուցչուհի Վարդուհի Խաչատրյանը, Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Մարինե Գափոյանը և Ճամբարակի թիվ 1 միջնակարգ դպրոցի դասվար Ալվարդ Ավանիսյանը: Այս անվանակարգում հաղթող էր ճանաչվել Գավառ քաղաքի Ավ. Իսահակյանի անվան ...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհավորանքի խոսքը մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտներին

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհավորանքի խոսքը մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտներին 24.05.2018

Սիրելի շրջանավարտներ Շուտով դուք հրաժեշտ կտաք ձեր հարազատ կրթօջախներին, որտեղ անցկացրել եք ձեր կյանքի թանկ ու կարևորագույն տարիները, ձեռք բերել դաստիարակություն ու գիտելիքներ: Այնուհետ դուք կքայլեք կյանքի նոր ճամփաներով, կհասնեք ձեր երազած բարձունքներին, բայց միշտ կառաջնորդվեք այն լույսով ու հոգեկերտվածքով, որ ձեզանից յուրաքանչյուրին տվել է դպրոցը: Սրտանց շնորհավորում եմ ձեզ այս հիշարժան, անկրկնելի օրվա առթիվ, մաղթում խաղաղ երկինք, անսպառ հաջողություններ և բարի երթ կյանքի հաջորդ հանգրվաններում: Լավագույն ցանկություններով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյան

Շախմատի մարզային առաջնությունը նվիրված էր Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-րդ տարեդարձին

Շախմատի մարզային առաջնությունը նվիրված էր Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-րդ տարեդարձին 24.05.2018

2018 թվականի շախմատի մարզային առաջնությունը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին, անցկացվեց երկու փուլով: Առաջին փուլի մրցումներն անցկացվեցին Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ, Վարդենիկ և Սարուխան համայնքներում գործող Հայաստանի շախմատի ակադեմիայի մասնաճյուղերում: Առաջին փուլի հաղթողները մայիսի 12-ին մասնակցեցին մարզային փուլի մրցումներին, որը անցկացվեց Գավառի շախմատի տանը: Մասնակիցների թիվը երեսունն էր: Առաջնությունն անցկացվեց ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն, շվեյցարական մրցակարգով՝ յոթ մրցափուլով: Մարզային առաջնությունն անհատական էր: Մեկ խաղափուլում յուրաքանչյուր խաղացողի տրված էր 20 րոպե ժամանակ` յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Ծավալվեց հետաքրքիր և անզիջում պայքար, որի արդյունքում առաջին մրցանակային տեղը գրավեց ճամբարակցի Գարիկ Մարտիրոսյանը: Երկրորդ հորիզոնականում էր սևանցի Արմեն Վարդանյանը....

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացված շտաբային մարզումները գնահատվեցին բավարար

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացված շտաբային մարզումները գնահատվեցին բավարար 23.05.2018

2018 թվականի մայիսի 22-ին և 23-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեցին շտաբային մարզումներ, որոնց մասնակցում էին մարզի ղեկավար կազմը, ՀՀ Ոստիկանության և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչությունների ներկայացուցիչները: Մարզումներն անցան ըստ մշակված սցենարի և գնահատվեցին բավարար:

Կաթ արտադրողների միության  հայտարարությունը

Կաթ արտադրողների միության հայտարարությունը 14.05.2018

Վերջին ժամանակներս գյուղացիական տնտեսություններում անհիմն լուր էր տարածվել վերամշակողների կողմից կաթի գնման գնի կտրուկ նվազեցման վերաբերյալ, ինչը առաջացրել էր գյուղացիների վրդովմունքը։ Մայիսի 11-ին խնդրի լուծման նպատակով վերամշակողների և գյուղտնտեսությունների ներկայացուցիչները հավաքվել էին գյուղնախարարի մոտ։ Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ մայիսի 13-ին, հաշվի չառնելով հանգստյան օրվա հանգամանքը, վերոնշյալ կազմին ընդունեց ՀՀ Կառավարության փոխվարչապետը։ Ելնելով ներկա քաղաքական իրավիճակից` համերաշխության մթնոլորտում որոշվեց փոխզիջման գնալով հարցին տալ տրամաբանական լուծում։ Թեև այս տարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, կաթի գինը ավելի բարձր էր վճարվում, սակայն կաթնամթերք արտադրողների միության անդամների կողմից երաշխավորվում է.....

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 14:43:43