Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կհիմնանորոգվի Արծվանիստ համայնքի մանկապարտեզի տանիքը

22.06.2020

Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կհիմնանորոգվի մանկապարտեզի շենքի տանիքը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 16 միլիոն 50 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 10 միլիոն 433 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 5 միլիոն 617 հազար դրամը՝ Արծվանիստի համայնքապետարանը: Արծվանիստ համայնքի ղեկավար Սամվել Օհանյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է: «Արծվանիստի մանկապարտեզը, որը մինչեւ 2017 թվականի ամռանը գործում էր երկու խմբով, իր գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել է շենքային անբարենպաստ պայմանների պատճառով: Շենքի հիմնանորոգումը կընթանա մի քանի փուլերով, որից առաջինը սկսվում է տանիքի հիմնանորոգման աշխատանքներով: Այս տարի ամբողջովին փոխվելու է շենքի տանիքը եւ ծածկի տակ են առնվելու նաեւ երկրորդ հարկի բացօթյա պատշգամբները, որտեղից տեղումների ժամանակ ջրերը քայքայիչ ազդեցություն են թողնում շենքի վրա: Երկրորդ փուլով, որը կիրականացվի հետագայում, կկատարվեն կապիտալ նորոգման աշխատանքներ, որից հետո միայն կարող է վերաբացվել մանկապարտեզը: Բայց կարեւորն այն է, որ արվում է առաջին քայլը»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55