Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ձորագյուղում կհիմնանորոգվի մշակույթի տունը եւ երկու փողոց

24.06.2020

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորովի մշակույթի տունը եւ երկու փողոցի առանձին հատվածներ՝ շուրջ 700 գծամետր ընդհանուր երկարությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Ձորագյուղի մշակույթի տան հիմնանորոգման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 49 միլիոն 790 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 22 միլիոն 405 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 27 միլիոն 385 հազար դրամը՝ Ձորագյուղի համայնքապետարանը: Սուբվենցիոն մեկ այլ ծրագրով ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն Ձորագյուղի 11 եւ 12-րդ փողոցների առանձին հատվածներում: Փողոցների ասֆալտապատման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 55 միլիոն 910 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 33 միլիոն 546 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 22 միլիոն 364 հազար դրամը՝ Ձորագյուղի համայնքապետարանը: Ձորագյուղ համայնքի ղեկավար Լեւիկ Գրիգորյանի հավաստմամբ՝ այս ծրագրերի իրականացմամբ ամբողջանում է մշակույթի տան եւ թիվ 11 փողոցի հիմնանորոգումը, որոնք ընթացել են նախորդ տարիների ընթացքում, մի քանի փուլերով: «Ձորագյուղի մշակույթի տունը նախորդ տարիների ընթացքում հիմնանորոգման է ենթարկվել մոտ 50-60 տոկոսով: Ծրագրի իրականացման արդյունքում այն կդառնա ամբողջական:Հիմնականում կկատարվեն հատակի նորոգման եւ ներքին հարդարման աշխատանքներ: Թիվ 11 փողոցը կասֆալտապավի մոտ 350 գծամետր երկարությամբ: Այս փողոցն ավարտվում է հայ միջնադարյան պատմաճարտարապետության կարեւոր հուշարձաններից մեկը համարվող «Մասրուց անապատ» եկեղեցու մոտ: Նախորդ տարիներին եւս այստեղ իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ, իսկ մնացած 350 մետրը կասֆալտապատենք ու կավարտենք այս տարվա ընթացքում: Եվս 150 գծամետր ճանապարհ կասֆալտապատվի 11-րդ փողոցին հարող թաղամասում:Թիվ 12 փողոցում, որը տանում է դեպի գյուղի հիմնական դպրոց, կասֆալտապատվի շուրջ 200 գծամետր: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06