Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սեպտեմբերի 1-ից կգործի Գեղարքունիքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը

24.06.2020

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից Գավառի hատուկ դպրոցը կվերակազմավորվի Գեղարքունիքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ)։ Կենտրոնը մանկավարժահոգեբանական աջակցություն կցուցաբերի մարզի ուսումնական հաստատություններում սովորողների կրթության կազմակերպմանը և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառմանը։
Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին ներկայացրեց կենտորոնի կազմավորմանը զուգընթաց քայլերը։ Մարզպետը և նախարարի տեղակալը քննարկեցին Գավառի հատուկ դպրոցի աշխատակիցներին աշխատանքով ապահովելու, դպրոցի աշակերտներին հանրակրթական դպրոցներում տեղավորելու, նրանց սոցիալական կարիքները հոգալու, ստեղծվող ՏՄԱԿ-ը մասնագետներով համալրելու, դպրոցի շենքը և ուսումնանյութական բազան հետագայում արդյունավետ օգտագործելու հետ կապված հարցեր։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը եղան նաև Գավառի հատուկ դպրոցում, ծանոթացան շենքային պայմաններին, հատուկ դպրոցի աշակերտներին հանրակրթական դպրոցներում տեղավորելու գործընթացին և հատուկ դպրոցի լուծարումից հետո դպրոցի աշխատակիցներին աշխատանքով ապահովելու հնարավորություններին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:46:10