Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Զովաբեր համայնքում կիրականացվի սուբվենցիոն երկու ծրագիր

23.06.2020

Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվեն խմելու ջրատարի արտաքին ու ներքին ցանցերը եւ ներհամայնքային առաջին փողոցից դեպի գերեզմանոց տանող ճանապարհը՝ մոտ 250 գծամետր երկարությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Զովաբերի խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցերի կապիտալ վերանորոգման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 18 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 10 միլիոն 800 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 7 միլիոն 200 հազար դրամը՝ Զովաբերի համայնքապետարանը: Զովաբերի առաջին փողոցից գերեզմանոց տանող ճանապարհի հիմնանորոգման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 11 միլիոն դրամ, որի 55 տոկոսը կամ 6 միլիոն 50 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 4 միլիոն 950 հազար դրամը՝ Զովաբերի համայնքապետարանը: Զովաբերի համայնքապետ Խաչիկ Բաղդասարյանի հավաստմամբ՝ երկու ծրագերն էլ գյուղի համար ունեն կենսական կարեւոր նշանակություն: «Գերեզմանոց տանող ճանապարհը գտնվում է անբարեկարգ վիճակում: Գյուղի համար անչափ կենսական խնդիր է դարձել խմելու ջրի կանոնավոր մատակարարումը: Բավական է նշել, որ խմելու ջուրը բնակչությանը մատակարարվում է օրական 1 ժամ տեւողությամբ:Խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցերը քայքայված կամ մաշված են, համակարգում ջրի կորուստները մեծ չափերի են հասնում: Բավական է ասել, որ 17 կիլոմետր երկարություն ունեցող խմելու ջրատարի արտաքին ցանցը կապիտալ նորոգման է ենթարկվել հազիվ 20 տոկոսի չափով, մնացած հատվածներում հաճախակի են տեղի ունենում խոշոր վթարներ, որոնց վերացումը ձմռան ամիսներին գրեթե անհնար է դառնում: Բարվոք վիճակում չէ նաեւ ներքին ցանցը: Այս ծրագրով նախատեսում ենք ներքին ցանցը հիմնանորոգել 1 կիլոմետր երկարությամբ, իսկ մնացած միջոցները ներդնել արտաքին ցանցում առավել վթարված հատվածների հիմնանորոգմանը:Մոտակա տարիներին պետք է համապատասխան միջոցներ գտնենք՝ համայնքի ջրամատակարարման խնդիրը հիմովին լուծելու համար»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59