Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայտարարություն

06.07.2020

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ԿԱՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔ1» թեմայով ակնարկի

ՄԱԶԾ-ն (Միավորված ազգերի զարգացման ծրագիր) ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցաբար՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության
ֆինանսական աջակցությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի 22 (Ճամբարակ, Թթուջուր, Վահան, Արտանիշ, Ջիլ,
Ծափաթաղ, Վարդենիս, Ներքին Շորժա, Վերին Շորժա, Սոթք, Ավազան, Արփունք, Գեղամասար, Դարանակ,
Կախակն, Կութ, Կուտական, Նորաբակ, Շատվան, Տրետուք, Փամբակ, Արեգունի) սահմանամերձ
բնակավայրերում մեկնարկել է «Կայուն համայնքներ» Ծրագրի իրականացումը։
Ծրագրի իրականացման ռազմավարությունն իբրև մեկնակետ ընդունում է այն մոտեցումը, որ
համայնքային զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ մարդիկ ներգրավվում են իրենց կյանքի վրա
ազդեցություն ունեցող խնդիրների վերհանման ու լուծման գործընթացներում։ Այդ իսկ նպատակով ՄԱԶԾ
«Կայուն համայնքներ» ծրագիրը՝ վերոնշյալ բնակավայրերում առավել մասնակցային և թիրախային Ծրագրեր
իրականացնելու հեռանկարով, հայտարարում է «Կայուն համայնք» թեմայով ակնարկի մրցույթ, որին կարող
են մասնակցել բնակավայրերի բոլոր բնակիչները՝ անկախ սեռից և տարիքից:
Մրցույթի անցկացումն ի թիվս այլ միջոցառումների, նպատակ ունի բնակիչներին մասնակից
դարձնել և առիթ տալ ներկայացնելու դիտարկումներ իրենց համայնքի զարգացման խնդիրներին,
ձևակերպել համայնքի ապագայի իրենց երազանքը, վեր հանել ներկա հիմնախնդիրները (պրոբլեմները),
առաջարկել դրանց լուծման ուղիներն ու առաջնահերթությունները, խոչընդոտները, համայնքի բոլոր
բնակիչների համար ընդունելի արժեքները, նպատակները:
Ներկայացված աշխատանքները գնահատվելու են ՄԱԶԾ-ի փորձագետների կողմից և
իրատեսական առաջարկները ներառվելու են կոնկրետ բնակավայրում զարգացման ծրագրերի մշակման և
իրականացման աշխատանքներում:
1.Աշխատանքից մեր ակնկալիքներն են.
 Համայնքի մասին պատմական, ժողովրդագրական, տնտեսական, սոցիալական,
մշակութային, բիզնես, կրոնական, քաղաքական, քաղաքացիական, այլ ոլորտների մասին
հարուստ տեղեկատվություն,
 Համայնքի ներկա իրավիճակի վերլուծություն Ձեր աչքերով՝ (ո՞վ եմ ես, ի՞նչ նպատակներ
ունեմ, ո՞րն է իմ երազանքը, ի՞նչ եմ անում համայնքի զարգացման համար, ովքե՞ր ենք մենք
միասին՝ իբրև հավաքականություն, որտեղի՞ց ենք գալիս (հնուց եկած ավանդույթներ,
պատմություններ), ո՞ւր ենք հասել, ո՞ւր ենք գնում, որո՞նք են մեր համայնքում ընդհանուր
նպատակները, ի՞նչ ենք անում համայնքի զարգացման համար, որո՞նք են նպաստող
պայմանները, որո՞նք են խոչընդոտները, որո՞նք են մեր համայնքի բնակիչների ընդհանուր
արժեքները, որոնց շուրջ կարող ենք համախմբվել, ինչո՞վ ենք նման միմյանց, ինչո՞վ ենք
տարբեր, որո՞նք են մեր եկամտի հիմնական աղբյուրները, ո՞րն է ամենակարևոր ասելիքը,
որ կուզեի փոխանցել հանրությանը…),
 Համայնքում առկա հիմնախնդիրների և դրանց պատճառների վերլուծություն,
 Համայնքում զարգացման մասին առաջարկներ, առաջնահերթությունների սահմանում և
հիմնավորում,
 Համայնքի բնակիչներին բնորոշ հատկանիշների ներկայացում (բնավորության գծեր,
սովորույթներ, արհեստագործական հմտություններ և այլն),
 Համայնքի հեղինակավոր անձինք (մարդիկ, որոնց կարծիքը կարևոր և էական է
մեծամասնության համար),
 Այլ համայնքների (տեղական, միջազգային) հետ համագործակցության
հնարավորությունների առաջարկ և դրանց հիմնավորում:
ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱԿՆԱՐԿԻ ՄԵՋ ՀԱՏՈՒԿ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆ ԱՐԺԱՆԱՆԱԼՈՒ ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ
ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ։

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ է 3 (ԵՐԵՔ) ԽՐԱԽՈՒՍԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ․
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԿԴԻՏԱՐԿՎԵՆ ԾՐԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ։
2.Աշխատանքը կարելի է ներկայացնել ինչպես տպագիր (ոչ ավելի, քան 2 էջ), այնպես էլ՝ ձեռագիր (ոչ ավելի
քան 3 էջ):
3.Աշխատանքի հանձնման վերջնաժամկետն է՝ հուլիսի 20-ը, երկուշաբթի, 2020 թ., ժամը 18.00:
4.Աշխատանքը ուղարկվում է էլեկտրոնային փոստով hripsime.manukyan@undp.org էլեկտրոնային հասցեով
կամ +374 99 274230 հեռախոսահամարին կցված Viber-ով, WhatsApp-ով կամ Telegram-ով։
Աշխատանքի արդյունքները կամփոփվեն և մրցանակաբաշխության մասին կտեղեկացվի լրացուցիչ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36