Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի 4 քաղաքներում տեղադրվել են զբոսաշրջային տեղեկատվական ցուցատախտակներ

Գեղարքունիքի մարզի 4 քաղաքներում տեղադրվել են զբոսաշրջային տեղեկատվական ցուցատախտակներ 25.06.2018

ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի ապակենտրանացված համագործակցության շրջանակներում IRAPA հարթակի ներկայացուցիչների ջանքերով տեղադրվել են զբոսաշրջային տեղեկատվական ցուցանակներ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում ՝ թերակղզու առավել տեսանելի և քաղաքի բազմամարդ վայրերում՝ 2-ը , Վարդենիսում, Ճամբարակում և Գավառում՝ մեկական: IRAPA հարթակը միավորում է Հայաստանի եւ Ֆրանսիայի 8 համայնք, որոնք համագործակցում են միմյանց հետ: Մեր մարզից համագործակցող կողմ են Գեղարքունիքի մարզպետարանը, Սևան և Վարդենիս համայնքները: Զբոսաշրջիկների կողմից հաճախ բարձրաձայնված խնդիրներից մեկն էլ տեղեկատվական և ուղորդող ցուցանակների սակավությունն է: Հաշվի առնելով այս փաստը` IRAPA հարթակի պատասխանատուները հարցը դիտարկել են որպես առաջնահերթություն, որին հետևել է կոնկրետ քայլը, այն է`

Կաթ արտադրողները  դժգոհում են կաթի մթերման գնից

Կաթ արտադրողները դժգոհում են կաթի մթերման գնից 25.06.2018

Սեւանի, Ճամբարակի եւ Գավառի տարածքի մի խումբ կաթ արտադրող գյուղացիներ բողոքի ակցիա էին իրականացնում Սեւան-Երեւան ավտոմայրուղու Սեւանի ճանապարհային ոստիկանության հենակետի հարեւանությամբ և փակել էին երթեւեկությունը: Կաթ արտադրող գյուղացիների հետ հանդիպեց եւ նրանց լսեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Մարզպետը նշեց, որ խնդիրը ամբողջ հանրապետությունում կա, այն գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: Քննարկումներ են ընթանում գտնելու համար հարցի լուծման օպտիմալ տարբերակ: Հենց այս պահին գյուղնախարար Արթուր Խաչատրյանը հարցը քննարկում է ,,Աշտարակ կաթ,,-ի ներկայացուցիչների հետ: Մարզպետի հետ հանդիպումից հետո մայրուղին բացվեց: Մանրամասները կներկայացնենք քիչ ավելի ուշ:

Գեղարքունիքի մարզպետն այցելեց  Դրախտիկի միջնակարգ և Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցներ

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Դրախտիկի միջնակարգ և Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցներ 23.06.2018

Ճամբարակ կատարած աշխատանքային այցի ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Դրախտիկի միջնակարգ և Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցներ: Դրախտիկում նա ուսումնասիրեց շենքային անմխիթար վիճակը, որը պահանջում է հրատապ կարգավորում: Մարզպետը տեղեկացրեց, որ մի շարք համագործակցությունների արդյունքում ձեռնարկվում են հրատապ քայլեր՝ խնդրին հնարավորինս արագ լուծում տալու համար: >- Դրախտիկի դպրոցի մանկավարժներին ու բնակիչներին դիմեց Իշխան Սաղաթելյանը: Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցում մարզպետը ծանոթացավ շենքային անբարեկարգ պայմաններին՝ քննարկեց խնդրի լուծման հնարավոր տարբերակները...

 Գեղարքունիքի մարզպետն այցելեց Վահան և Դրախտիկ գյուղեր

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Վահան և Դրախտիկ գյուղեր 23.06.2018

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով եղավ Վահան և Դրախտիկ գյուղերում: Մարզի ղեկավարը ծաղիկներ խոնարհեց Վահանի ինքնապաշտպանական մարտերում և Արցախյան ազատամարտում զոհված քաջորդիների շիրիմներին: Այնուհետև Իշխան Սաղաթելյանը զրուցեց բնակիչների հետ, քննարկեց նրանց մտահոգող անձնական բնույթի խնդիրներ: Մարզպետը խոսեց համայնքային մի շարք առաջնահերթ ձեռնարկների մասին: >,-հավաստեց մարզի ղեկավարը: Ընտրությունը կանգ առավ Պանթեոնին հարակից տարածքի վրա, որտեղ էլ առաջիկայում կկառուցվի մանկական խաղահրապարակը: Իշխան Սաղաթելյանն այցելեց նաև Վահան գյուղի ֆերմերային տնտեսություններից մեկում գործող կաթի վերամշակման արտադրամաս և սպանդանոց, որտեղ տեխնիկական վերազինման որոշակի խնդիր կա...

Գեղարքունիքի մարզպետը Ճամբարակի ՍԱՏԳ աշխատակազմին  տվեց խիստ հանձնարարական

Գեղարքունիքի մարզպետը Ճամբարակի ՍԱՏԳ աշխատակազմին տվեց խիստ հանձնարարական 23.06.2018

Հունիսի 21-ին Ճամբարակի առողջության կենտրոն այցի ընթացքում Իշխան Սաղաթելյանը հանդիպում ունեցավ բուժանձնակազմի հետ, շնորհավորեց նրանց Բուժաշխատողի օրվա առթիվ: Հիվանդանոցում մարզպետը ծանոթացավ արդի չափորոշիչներին համապատասխան բուժհաստատության պայմաններին ու աշխատաքային առօրյային և հորդորեց բուժանձնակազմին՝ ավելի բարձրացնել սպասարկման որակը, պահպանել ու զարգացնել եղած հնարավորությունները: Ճամբարակի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում մարզպետը ծանոթացավ աշխատակազմի գործունեությանը և աշխատանքային բարվոք պայմաններին ապա նրանց փոխանցեց իր հանձնարարականը: <<Ձեր ոլորտից չափազանց շատ են դժգոհությունները, ուստի ձեր գործունեությունը լինելու է իմ ամենօրյա հսկողության տակ: Եթե որևէ կոռուպցիոն դեպք, անօրինական գործողություն նկատվեց, ապա դրան կհետևի համարժեք քայլը: Յուրաքանչյուր օրինախախտ անձնապես է ...

Գեղարքունիքի մարզպետը հանդիպումներ ունեցավ Ճամբարակի քաղաքապետարանում

Գեղարքունիքի մարզպետը հանդիպումներ ունեցավ Ճամբարակի քաղաքապետարանում 22.06.2018

Գեղարքունիքի մարզպետը հանդիպումներ ունեցավ Ճամբարակի քաղաքապետարանում Հունիսի 21-ին Ճամբարակ համայնքի, նրա վարչական տարածքների ղեկավարների և համայնքապետարանի աշխատակազմի հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում Իշխան Սաղաթելյանը կարևորեց սեփական եկամուտների ամբողջական հավաքագրումը, աղբահանության կազմակերպումը, գյուղատնտեսության և տուրիզմի ոլորտում իրատեսական ծրագրերի կազմումը և ներկայացումը, աշխատանքային կատարողական կարգապահության բարձրացումը: Մարզպետը հստակ ուղերձ փոխանցեց նաև գյուղատնտեսական կոոպերատիվների ղեկավարներին, շեշտելով, որ եղած գյուղտեխնիկան պետք է օգտագործվի իրենց բնակավայրերի գյուղացիական տնտեսությունների կարիքների համար: <<Մեզ դժգոհություններ են հասել այն մասին, որ պետական միջոցներով ձեզ տրված գյուղտեխնիկան ծառայում է ձեր անձնական նպատակներին: Հորդորում եմ գյուղտեխնիկան ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 14:43:43