Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «START-ME-UP» ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

03.07.2020

Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը (ՄԱԶԾ ԿՀ) հայտարարում է գործարար նորարարական նախաձեռնությունների համաֆինանսավորման մրցույթ, որն ուղղված է Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում ագրովերամշակման ոլորտում գոյություն ունեցող կամ նոր ստեղծվող փոքր բիզնեսների աջակցմանը, արդյունավետության բարձրացմանը, վերազինմանը և վերապրոֆիլավորմանը։

Նորարարական նախաձեռնությունների իրականացման նպատակով ՄԱԶԾ ԿՀ տրամադրում է ներկայացված և ընտրված Ծրագրի ընդհանուր արժեքի` առավելագույնը 20․000 ԱՄՆ դոլարի 70% համաֆինանսավորում` նախագծային և նախահաշվային աշխատանքների, ագրոպարենային ոլորտի սարքավորումների, շինանյութի և գույքի ձեռքբերման, մարքեթինգային ծախսերի, մասնագիտական խորհրդատվության և վերապատրաստման դասընթացների համար։
Ծրագրերի ընտրությունը կատարվելու է երկու փուլով ՄԱԶԾ ԿՀ-ի կողմից սահմանված պայմաններին և չափանիշներին համաձայն՝ մրցութային հանձնաժողովի կողմից:

«Կայուն համայնքներ» ծրագիրն ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:

 Մրցույթին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր․
• ունեն ՀՀ քաղաքացիություն, վերջին 5 տարվա ընթացքում մշտական բնակություն Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ բնակավայրերում,
• ունեն նորարարական նախաձեռնությունների ծրագիր կապված գյուղատնտեսական ապրանքների վերամշակման և սննդի արտադրության հետ,
• պատրաստակամ են ներդնել ֆինանսական միջոցներ Նախագծի ընդհանուր արժեքի 30%-ի չափով,
• Նախագծի մեկնարկին կլինեն ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր,
• նվազագույնը երեք տարի պարտավորվում են իրականացնել Նախագիծը,
• պարտավորվում են իրականացնել ՄԱԶԾ ԿՀ ծրագրի կողմից մշակված և ծառայությունների բարելավմանն ուղղված դրույթները, մասնակցել վերապատրաստման դասընթացներին ու միջոցառումներին:

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է առցանց լրացնել ՄԱԶԾ ԿՀ-ի կողմից մշակված հայտադիմումը։
Այն կարող եք գտնել այստեղ կամ հետևել հղմանը՝ https://form.jotform.com/SustainableCommunities/start-me-up-project

Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ ս.թ. հուլիսի 20-ը՝ ժամը 18։00:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• Ժամկետանց և ոչ լիարժեք հայտերը չեն դիտարկվելու,
• Ծրագիրը կապ կհաստատի միայն առաջին փուլով ընտրված մասնակիցների հետ։

Հարցերի համար կարող եք զանգահարել +(374 96) 439323; +(374 91) 041323; +(374 93) 921099բջջային հեռախոսահամարներին, աշխատանքային օրերին (երկուշաբթիից-ուրբաթ) ժամը 10:00-18:00:

 


ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿ


ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ


Ճամբարակի տարածաշրջան

Վարդենիսի տարածաշրջան

Ճամբարակ համայնք

Շողակաթ համայնք

Վարդենիս համայնք

Գեղամասար համայնք

Ճամբարակ-Թթուջուր, Վահան, Արտանիշ, Ջիլ,Ծափաթաղ,

Վարդենիս-Ներքին Շորժա, Վերին Շորժա, Սոթք,Ավազան,Արփունք

Գեղամասար-Դարանակ,Կախակն,Կութ,Կուտական,Նորաբակ,Տրետուք,

Շատվան,Փամբակ


ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ


Զառիթափ համայնք

Արենի համայնք

Բարձրունի,Խնձորուտ,Նոր Ազնաբերդ,Սերս,Մարտիրոս,Գոմք ,Խաչիկ,Արենի,
Ելփին,Չիվա,Ռինդ,Գնիշիկ


 ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիր

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39