Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ներքին Գետաշենում իրականացվում են կենսական նշանակության խոշոր ծրագրեր

07.07.2020

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվի 12 փողոց, կկառուցվի ոռոգման համակարգ եւ լուսավորության ցանց: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Ներքին Գետաշենի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 257 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 154 միլիոն 200 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 102 միլիոն 800 հազար դրամը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը: Ներքին Գետաշենի ոռոգման ներքին ցանցի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 98 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 68 միլիոն 600 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 29 միլիոն 400 հազար դրամը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը: Ներքին Գետաշենի լուսավորության ցանցի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 40 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 26 միլիոն դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 14 միլիոն դրամը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը: Ներքին Գետաշեն համայնքի ղեկավար Կարո Գեւորգյանի հավաստմամբ՝ առաջին երկու ծրագրերի շինաշխատանքների մրցույթը հայտարարված է, իսկ լուսավորության ցանցի կառուցման մրցույթը կհայտարարվի առաջիկայում: Բոլոր ծրագրերը կավարտվեն այս տարվա ընթացքում: «Համայնքի համար կենսական նշանակության եւ մեծածավալ ծրագրեր են իրականացվում, որոնց արդյունքում բարելավվում են համայնքի բնակչության կենսապայմանները, զարգանում են ենթակառուցվածքները, կառուցապատվում ու բարեկարգվում ներհամայնքային փողոցները: Այս տարի կասֆալտապատենք երկրորդական նշանակության 12 փողոց՝ 4566 գծամետր ընդհանուր երկարությամբ: Ոռոգման ներքին ցանցը կկառուցվի 4,5 կիլոմետր երկարությամբ, երկաթյա կիսախողովակներով, անցումներում՝ երկաթյա խողովակներով: Համակարգը անխափան կսպասարկի շուրջ 12 թաղամասերի տնտեսությունների տնամերձերի ոռոգման ջրամատակարարումը: Լուսավորության ցանցը կկառուցվի ծայրամասային թաղամասերում, որով եւ գրեթե ամբողջությամբ կլուսավորվի Ներքին Գետաշենը՝ Գեղարքունիքի մարզի ամենախոշոր գյուղական համայնքը: Լուսավորության ցանցը կկառուցվի շուրջ 7 կիլոմետր երկարությամբ: Կտեղադրվի 250 լուսատու»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59