Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղամասար համայնքում սուբվենցիոն 3 ծրագիր կիրականացվի

17.07.2020


Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 12 բնակավայրերում կկառուցվեն կամ կվերակառուցվեն խմելու ջրատարների ներքին ու արտաքին ցանցեր, լուսավորության ցանց կանցկացվի Դարանակ, Կախակն, Սոթք, Շատվան եւ Փամբակ բնակավայրերում խորքային հոր եւ ոռոգման ցանց կվեարանորոգվի եւ կգործարկվի Փոքր Մասրիկ եւ Տրետուք գյուղերում: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Գեղամասարի 12 բնակավայրերի խմելու ջրատարների կառուցման կամ վերակառուցման ծրագրի ընդհանուր նախնական արժեքը կազմում է 243 միլիոն 600 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 173 միլիոն 260 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 74 միլիոն 254 հազար դրամը՝ Գեղամասարի համայնքապետարանը:Գեղամասար բնակավայրերի լուսավորության ցանցի կառուցման կամ վերակառուցման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում 49 միլիոն 79 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 31 միլիոն 898 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 17 միլիոն 177 հազար դրամը՝ Գեղամասարի համայնքապետարանը: Փոքր Մասրիկի խորքային հորի եւ Տրետուքի ոռոգման ցանցի վերանորոգման ծրագրի ընդհանուր նախնական արժեքը կազմում է 30 միլիոն 328 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 21 միլիոն 229 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 9 միլիոն 98 հազար դրամը՝ Գեղամասարի համայնքապետարանը: Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հավաստմամբ՝ խմելու եւ ոռոգման ջրատարների կառուցման կամ վերանորոգման ծրագրերի շինարարական մրցույթները հայտարարված են, իսկ լուսավորության ցանցի կառուցման մրցույթը կհայտարարվի ծրագրի լրամշակման փուլի ավարտից հետո: «Սուբվենցիոն առաջին ծրագրով խմելու ջրատարների ներքին ու արտաքին ցանցեր կկառուցվեն Արեգունի, Գեղամասար, Ավազան, Արփունք, Փոքր Մասրիկ, Կախակն, Սոթք, Կութ, Նորաբակ, Գեղամաբակ, Ջաղացաձոր, Շատջրեք բնակավայրերում: Կառուցվող ջրատարների ընդհանուր երկարությունը կազմելու է 31 կիլոմետր 500 մետր: 5 աղբյուրակապ կկառուցվի Արեգունիում, մեկական՝ Կախակնում եւ Կութում: Լուսավորության ցանցը կկառուցվի Դարանակ, Կախակն, Սոթք, Շատվան եւ Փամբակ բնակավայրերում՝ 9 կիլոմետր 100 մետր ընդհանուր երկարությամբ: Փոքր Մասրիկի խորքային հորի եւ Տրետուքի ոռոգման ցանցի վերանորոգման ծրագրի իրականացման արդյունքում ոռոգելի կդառնան հարյուրավոր հեկտար հողատարածքներ: Թվերն իրենք են ցույց տալիս, թե ինչ հսկայական նշանակության ձեռքբերումներ է ունենում համայնքը, որի բնակավայրերը տասնամյակներ շարունակ ապրել են անկանոն ջրամատակարարմամբ, առանց կենցաղային բավարար պայմանների, առանց լուսավորության: Համոզված ենք, որ այս ծրագրերի իրականացման արդյունքում սահմանամերձ մեր գյուղերում մարդիկ ավելի կամրանան հայրենի հողի վրա՝ անմիջապես զգալով կենսապայմանների էական փոփոխությունը: Մեր երախտագիտությունն ենք հայտնում ՀՀ կառավարությանն ու Գեղարքունիքի մարզպետարանին՝ համայնքում կուտակված սոցիալ-տնտեսական խնդիրներին արմատական լուծում տալու համար »,-նշեց համայնքի ղեկավարը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55