Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

21.07.2020

Հուլիսի 21-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները: Զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվեցին 2020 թվականի ամառային զորակոչի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր: ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Գևորգ Մխեյանը զեկուցեց, որ զորակոչը մարզում ընթանում է առանց խոչընդոտների, պահպանվում և կիրառվում են արտակարգ դրությամբ պայմանավորված բոլոր պահանջներն ու միջոցառումները, իսկ զորակոչին հաջորդող օրը նորակոչիկների ծնողներն ու հարազատները զինկոմիսարիատում կամ զինկոմիսարիատի տարածքային բաժանմունքներում հնարավորություն են ունենում հեռավար եղանակով հետևելու վիճակահանության գործընթացին և տեղեկանալու թե իրենց զավակները որ զորամասերում պետք է ծառայության անցնեն:
Մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը հանձնարարեց շարունակել զորակոչի կազմակերպման աշխատանքները և ապահովել պլանային նախնական առաջադրանքների կատարումը: Մարզպետը հանձնարարեց նաև բացառել ցանկացած բացթողում՝ կապված զորակոչիկների բժշկական եզրակացության հետ:
Նիստի ընթացքում քննարկվեցին նաև կազմակերպչական բնույթի այլ հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:40:42