Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծաղկունքում կավարտվի հանդիսությունների սրահի հիմնման ծրագիրը

17.07.2020


Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կավարտվի հանդիսությունների սրահի հիմնման ծրագիրը, որը սկսվել էր 2018 թվականից: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Ծաղկունքի հանդիսությունների սրահի հիմնման ծրագրի ավարտական փուլի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 9 միլիոն 500 հազար դրամ, որից 3 միլիոն դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 3 միլիոն 178 հազար դրամը՝ համայնքի բարերարը, 3 միլիոն 332 հազար դրամը՝ Ծաղկունքի համայնքապետարանը: Համայնքի ղեկավար Պետիկ Աղաջանյանի հավաստմամբ՝ շինարարական մրցույթում մասնակցության հայտերի բացակայության պատճառով այն հայտարարվել է երկրորդ անգամ: «Ծրագրի առաջին փուլով, դարձյալ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, մանկապարտեզի շենքի ազատ մասնաշենքերից մեկում, որը վերածվում է հանդիսությունների սրահի, կատարվել են հիմքերի ամրացման, դռների եւ լուսամուտների տեղադրման, արտաքին հարդարման եւ այլ կարգի աշխատանքներ: Այս փուլում ավարտի կհասցվեն բոլոր կարգի աշխատանքները, եւ շուտով համայնքը կունենա հանդիսությունների ժամանակակից սրահ »,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11