Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայտնի են էպոսասացության մրցույթ-փառատոնի մարզային փուլի հաղթողները

Հայտնի են էպոսասացության մրցույթ-փառատոնի մարզային փուլի հաղթողները 28.08.2018

Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի բաժնի աջակցությամբ օգոստոսի 24-ին Գավառի երկրագիտական թանգարանում անցկացվեց > էպոսին նվիրված մրցույթ- փառատոնի մարզային փուլը, որին մասնակցեցին տարածքային փուլի հաղթողները, ովքեր ներկայացնում էին Գավառի թիվ 2, 8, Սարուխանի թիվ 2, Գանձակի թիվ 1, Լճաշենի միջնակարգ և Գավառի թիվ 5 հիմնական դպրոցները, Մարտունու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը: Մասնակիցներն ասմունքեցին > էպոսից, իրենց ցանկությամբ ընտրված և մինչև 5 րոպե տևողությամբ որևէ հատված: Արդյունքում՝ առաջին տեղը գրավեց Սարուխանի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Միլենա Կռոյանը, երկրորդ տեղը՝ Սարուխանի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Թագուհի Գևորգյանը և Մարտունու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սան Լուսինե Բաղդասարյանը, երրորդ տեղը՝ Լճաշենի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Մանե Խանդանյանը, Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտներ Աննա Եղոյանը և Նարեկ Մելքոնյանը:

Գեղարքունիքի մարզպետարանում ԿԳ նախարարն անցկացրեց խորհրդակցություն

Գեղարքունիքի մարզպետարանում ԿԳ նախարարն անցկացրեց խորհրդակցություն 27.08.2018

Օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մարզի հանրակրթական և ավագ դպրոցների տնօրենների մասնակցությամբ անցկացրեց խորհրդակցություն, որին ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, այլ պաշտոնյաներ: Բացելով հանդիպումը՝ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը շնորհավորեց տնօրեններին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվ և նշեց, որ առաջիկա ամսվա ընթացքում ավարտին կհասցնի մարզի հանրակրթական դպրոցներ իր աշխատանքային այցերը և արձանագրված խնդիրներին կփորձեն լուծում տալ նաև ԿԳ նախարարության հետ միասին: Կրթության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց կրթության ոլորտում 2018-2019 ուսումնական տարվա համար նախատեսված և ընթացքի մեջ գտնվող բարեփոխումների փաթեթը, որոնք առնչվում են դպրոցական ծրագրերին, դասագրքերին, որոշ չափորոշիչների: Դրանց թվում կրթության նախարարը խոսեց դպրոցների տնօրենների...

Գեղարքունիքի մարզպետի աշխատանքային այցը մարզի համայնքներ

Գեղարքունիքի մարզպետի աշխատանքային այցը մարզի համայնքներ 24.08.2018

Աշխատանքային հերթական այցով Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն օգոստոսի 23-ին այցելեց Վարդենիկ համայնքի բյուջեի միջոցներով վերանորոգված մանկապարտեզ, որը, մինչև սեպտեմբերի 1-ը, ամբողջովին պատրաստ կլինի ընդունել համայնքի մոտ 90 սաների: Վարդենիկի համայնքի ղեկավարի ուղեկցությամբ Իշխան Սաղաթելյանը դիտարկեց «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» ՊՀ-ի կողմից կառուցվող ոռոգման համակարգի աշխատանքները, տեղում հանդիպում ունեցավ վարդենիկցիների հետ, զրուցեց բերքահավաքի ընթացքի, բերքի իրացման, համայնքային բնույթի այլ թեմաների մասին: Մարզպետն այցելեց նաև Վարդենիկի մասնակի վերանորոգված մշակույթի տուն, որտեղ աշխատանքները ևս իրականացվել էին համայնքի բյուջեի միջոցներով: Այնուհետև համայնքապետարանում, Իշխան Սաղաթելյանը ոլորտային տարբեր խնդիրների շուրջ, քննարկում անցկացրեց համայնքի կրթական և մշակութային հաստատությունների ղեկավարների հետ: «Վարդենիկ համայնքը տարեցտարի զարգացում է ապրում և ուրախալի է այն փաստը, որ խնդիրներն այստեղ աստիճանաբար...

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Ծովակ և Կարճաղբյուր համայնքներում

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Ծովակ և Կարճաղբյուր համայնքներում 24.08.2018

Օգոստոսի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով եղավ Կարճաղբյուր համայնքում: Համայնքի ղեկավարի ուղեկցությամբ մարզպետը դիտարկեց պետական բյուջեի միջոցներով իրականացվող համայնքային նշանակության շուրջ 2,5 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, ապա այցելեց շինհրապարակ, որտեղ, նույն միջոցներով հիմնանորոգվում է գյուղամիջյան կամուրջը: Աշխատանքները մեկնարկել և ավարտվելու են այս տարվա ընթացքում: Համայնքի ղեկավարի հետ մարզպետը զրուցեց նաև համայնքային նշանակության խնդիրների և առաջիկա անելիքների մասին: «Այսօր առավոտյան մենք լավ լուր ունեցանք: ՀՀ կառավարության կողմից հաստատվեցին Գեղարքունիքի մարզից սուբվենցիոն նպատակով ներկայացրած ևս 13 ծրագրեր: Դրանք ներառում են տարբեր ենթակառուցվածքների հիմնանորոգում կամ կառուցում: Հաստատված ծրագրերի թվում է նաև Կարճաղբյուրի դպրոց տանող ճանապարհի ասֆալտապատման ծրագիրը...

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեցին   շտաբային մարզումներ

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեցին շտաբային մարզումներ 24.08.2018

2018 թվականի օգոստոսի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեցին շտաբային մարզումներ, որոնց մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անուշավան Ղազարյանը, Նարեկ Գրիգորյանը, Վահան Զարոյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության ներկայացուցիչներ, պատասխանատու այլ անձինք: Մարզումներն անցան ըստ մշակված սցենարի և գնահատվեցին բավարար:

Տեղեկացում 22.08.2018

Սույն թվականի օգոստոսի 31-ին, ժամը 14:00-ին, Աստղաձորի համայնքապետարանում տեղի կունենա Աստղաձոր համայնքի ավագանու հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 18:15:53