Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

  Ճամբարակում և Շողակաթում  կիրականացվեն սուբվենցիոն նոր ծրագրեր

Ճամբարակում և Շողակաթում կիրականացվեն սուբվենցիոն նոր ծրագրեր 02.09.2018

Նոր ուսումնական տարվա մեկնարկին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Շողակաթ համայնքի Ծափաթաղ, Ջիլ, Արտանիշ բնակավայրերի միջնակարգ դպրոցներ: Մարզպետը շնորհավորեց դպրոցականներին և մանկավարժներին Գիտելիքի օրվա և Նոր ուսումնական տարվա առթիվ: Դպրոցներում կատարած շրջայցի ընթացքում Իշխան Սաղաթելյանն արձանագրեց այն խնդիրները, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն: Դրանք են՝ որոշ մանկավարժական կադրերի անհրաժեշտությունը, դպրոցների առանձին մասնաշենքերի, դահլիճների և մարզադահլիճների վերանորոգումը կամ կոսմետիկ հարդարումը, ջեռուցման համակարգի ապահովումը: Մարզպետը խոստացավ միջոցներ ձեռնարկել դրանց կարգավորման ուղղությամբ: Զրուցելով մանկավարժների հետ,Գեղարքունիքի մարզպետը հորդորեց նրանց դպրոցականներին օգնել նաև մասնագիտական կողմնորոշման հարցում, որպեսզի նրանք հետագայում կարողանան լուծել իրենց զբաղվածության խնդիրը...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի ուղերձը Գիտելիքի օրվա եւ Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի ուղերձը Գիտելիքի օրվա եւ Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ 01.09.2018

Հարգելի հայրենակիցներ: Արագ զարգացող ու փոփոխվող արդի աշխարհում առավել կարևորվում է կրթության ու գիտության դերի բարձրացումը, որը և մեզանից պահանջում է կրթական առավել արդյունավետ համակարգի ստեղծում եւ ներդրում, օրախնդիր հարց դարձած բարեփոխումները կյանքի կոչելու վճռականություն, ազգային և համամարդկային գիտակրթական արժեքների վրա հիմնված նոր քաղաքականության հաստատում: Դեպի ժողովրդավարական ու բարեկեցիկ հայրենիք, քաղաքացիական հասարակություն տանող միակ հաստատուն ճանապարհը կրթության ու գիտության ճառագող լույսն է, որով մեր ազգը գոյատևել է հազարամյակներ շարունակ: Եվ այժմ, առավել քան երբևէ, մեր հայրենիքի ...

Սևանի տարածաշրջանում առաջիկայում կիրականացվեն սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրեր

Սևանի տարածաշրջանում առաջիկայում կիրականացվեն սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրեր 31.08.2018

ՀՀ կառավարության կողմից Գեղարքունիքի մարզի համայնքներում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի և առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման մեկնարկին և իրականացվող աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը օգոստոսի 30-ին շրջայց կատարեց Սևան քաղաքի Գագարին, Գոմաձոր, Ցամաքաբերդ թաղամասեր, Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքներ: Գագարինում մարզպետը զրուցեց տեղի բնակիչների հետ, քննարկում ծավալեց թաղամասում իրականացվելի շինարարական ծրագրերի շուրջ: «ՀՀ կառավարության կողմից ձեր թաղամասի համար կարևորագույն խնդիր է լուծվել: Առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների համար մարզին հատկացված միջոցներով շուտով կվերանորոգվի թաղամասի մշակույթի տունը և նույն միջոցների հաշվին նաև՝ թաղամասի միջնակարգ դպրոցի տանիքը: Ուրախալի է ...

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը 30.08.2018

  Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը.. ..

Գեղարքունիքի մարզպետը ճանաչողական այցով եղավ ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունում

Գեղարքունիքի մարզպետը ճանաչողական այցով եղավ ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունում 29.08.2018

Oգոստոսի 27 ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը ճանաչողական այցով եղավ ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունում, ծանոթացավ վարչության աշխատանքային պայմաններին, զրույց ունեցավ սպայական կազմի հետ: Մարզպետը նաև հանգամանորեն հետաքրքրվեց ճգնաժամային կառավարման կետի աշխատանքներով, որտեղ ստացվում են բնակչության կողմից անհրաժեշտ ահազանգերը: Գեղարքունիքի ՄՓՎ պետը մարզպետին զեկուցեց, որ գույքի, տրանսպորտի, աշխատակիցների հետ կապված որևէ խնդիր չկա, հետևաբար բոլոր ահազանգերին արձագանքում են ժամանակին և արդյունավետ:

Հայտնի են էպոսասացության մրցույթ-փառատոնի մարզային փուլի հաղթողները

Հայտնի են էպոսասացության մրցույթ-փառատոնի մարզային փուլի հաղթողները 28.08.2018

Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի բաժնի աջակցությամբ օգոստոսի 24-ին Գավառի երկրագիտական թանգարանում անցկացվեց > էպոսին նվիրված մրցույթ- փառատոնի մարզային փուլը, որին մասնակցեցին տարածքային փուլի հաղթողները, ովքեր ներկայացնում էին Գավառի թիվ 2, 8, Սարուխանի թիվ 2, Գանձակի թիվ 1, Լճաշենի միջնակարգ և Գավառի թիվ 5 հիմնական դպրոցները, Մարտունու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը: Մասնակիցներն ասմունքեցին > էպոսից, իրենց ցանկությամբ ընտրված և մինչև 5 րոպե տևողությամբ որևէ հատված: Արդյունքում՝ առաջին տեղը գրավեց Սարուխանի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Միլենա Կռոյանը, երկրորդ տեղը՝ Սարուխանի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Թագուհի Գևորգյանը և Մարտունու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սան Լուսինե Բաղդասարյանը, երրորդ տեղը՝ Լճաշենի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Մանե Խանդանյանը, Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտներ Աննա Եղոյանը և Նարեկ Մելքոնյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 16:25:56