Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Գեղարքունիքի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

25.08.2020

Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում քննության առնվեցին ամառային զորակոչի անցկացման փուլերի, տարկետումների, զորակոչի աշխատանքներին ներգրավված կազմակերպությունների համագործակցության արդյունավետության բարձրացման հետ կապված  հարցեր: Նիստը վարեց Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Ինչպես ներկայացրեց ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի ներկայացուցիչը, օգոստոսի 25-ի դրությամբ արդեն գերակատարվել է զորակոչի պլանը, իսկ մինչեւ զորակոչի ավարտը այդ թիվը զգալիորեն կավելանա: ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից նիստի քննարկմանը ներկայացվեց 22 գրություն: Զեկուցման համաձայն՝ ութ հոգի ընդգրկված են «Պատիվունեմ» ծրագրում, 9 հոգի տարկետում են խնդրել՝ կապված միջնակարգ դպրոցներն ավարտելու գործընթացի հետ: Ամառային զորակոչը Գեղարքունիքում կավարտվի օգոստոսի 31-ին:   

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44