Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծովինարում մեկնարկել են ճանապարհաշինական աշխատանքները

27.08.2020

Արդեն մեկ շաբաթ է, ինչ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում մեկնարկել եւ ընթանում են ներհամայնքային փողոցների հիմնանորոգման աշխատանքները:
Ինչպես տեղեկացրեցին Ծովինարի համայնքապետարանի աշխատակազմից, ճանապարհաշինական ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:
Ասֆալտապատվում է 8 փողոց՝ մոտ 2 կիլոմետր երկարությամբ: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 99 միլիոն դրամ 332 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 59 միլիոն 599 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 39 միլիոն 732 հազար դրամը՝ Ծովինարի համայնքապետարանը:
Ասֆալտապատվելու են 3-րդ թաղամասի 4-րդ, 19-րդ, 6-րդ, առաջին թաղամասի 5-րդ եւ 7-րդ, 8-րդ թաղամասի 18-րդ, 6-րդ թաղամասի 2-րդ փողոցները:
«Բոլոր փողոցները ճյուղավորվում են գյուղի կենտրոնական ճանապարհից, որն ամբողջությամբ հիմնանորոգվել է նախորդ տարիների ընթացքում: Հիմա մեզ մնում է մտածել բոլոր այն երկրորդական ճանապարհների հիմնանորոգման մասին, որոնք կարիք ունեն արդիականացման ու բարեկարգման:
Այժմ նշված ճանապարհներին ընթանում են հողային ու ջրահեռացման համակարգերի տեղադրման աշխատանքներ:
Առհասարակ, այս տարի Ծովինարում իրականացվում է սուբվենցիոն 5 ծրագիր, որոնցից երկուսն արդեն ավարտական փուլում են՝ լուսավորության ցանցի եւ ոռոգման ներքին ցանցի կառուցման աշխատանքները: Ընթացքի մեջ են մանկապարտեզի, մշակույթի տան եւ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները:
Սուբվենցիոն ծրագրերի իրականացման շնորհիվ մեր համայնքում բացվել են մի քանի տասնյակ ժամանակավոր աշխատատեղեր »,-ներկացրեց Ծովինար

համայնքի ղեկավարը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44