Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառում ընթանում են վեց փողոցների լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ

25.08.2020

 Գավառ քաղաքի վեց փողոցներում այս տարվա հուլիսի կեսերից մեկնարկել եւ ընթանում են լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: Ինչպես տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, շինարարական աշխատանքներն ընթանում են ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Լուսավորության ցանցը կառուցվում է Կարեյան, Բարեկամության, Պետրովի, Ղամարյան Եղբայրների, Կահիրեի, Գրիգոր Նարեկացու փողոցներում եւ Ազատության փողոց 2-րդ նրբանցքում: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 19 միլիոն 300 հազար դրամ, որի 60 տոկոսը  կամ 11միլիոն 580 հազար  դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 7 միլիոն 720 հազար  դրամը՝ Գավառի համայնքապետարանը: Աշխատանքներն իրականացնում է «ԷՆՔԱՂՇԻՆ» ՍՊԸ-ն: « Այս փողոցների վրա են գտնվում  համայնքային, պետական կազմակերպություններ եւ շուրջ 1300 առանձնատներ, որոնցում բնակվում են շուրջ 4500 մարդ: Տեղադրվում են լուսասյուներ եւ  171 լեդ լուսատուններ:Օգոստոսի 25-ի դրությամբ շինարարությունն ավարտվել է ավելի քան վաթսուն տոկոսով: Ծրագիրն ավարտի կհասցվի 15-20 օրից: Շինարարության ավարտից հետո կունենանք ժամանակակից չափորոշիչներին համապատասխան լուսավորված եւ անվտանգ փողոցներ»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44