Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուշադրություն

01.10.2020

Ուշադրություն

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հանձնարարությամբ և անմիջական վերահսկողությամբ ռազմական դրության ընթացքում ի հայտ եկող մարզային խնդիրների, կազմակերպչական և այլ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով ձևավորվել է շտաբ, որն աշխատում է շուրջօրյա ռեժիմով:
Շտաբի գործունեությունը համակարգում է ՀՀ ՔՊ և ԱԻ շտաբի պետ, փ/ծ գնդապետ Գևորգ Գալստյանը:
Տեղեկացնում ենք, որ Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան աշխատակիցների կողմից իրականացվում է ԼՂՀ-ից Գեղարքունիքի մարզ տեղափոխված անձանց տեղավորման հարցերով:
Պատասխանատու՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻՄ և ՀԳՄՀ վարչության պետ Վանիկ Հարությունյան: Հեռախոս՝ 093 63 62 47:
Գեղարքունիքի մարզպետարանում ձևավորված մեկ այլ աշխատանքային խումբ զբաղվում է ԼՂՀ-ից տեղափոխվածների կարիքների գնահատման, նրանց կեցության, սննդի և պարագաների ապահովման հարցերով:
Պատասխանատու՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Վահագն Դաբաղյան, հեռախոս 093 31 65 17:
Վերը նշված խնդիրները կարգավորելու նպատակով քաղաքացիները կարող են դիմել նաև 911 ծառայություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 14:43:43