Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառի կենտրոնական հրապարակում  ծաղիկներ խոնարհվեցին Շառլ Ազնավուրի դիմանկարի առջև

Գավառի կենտրոնական հրապարակում ծաղիկներ խոնարհվեցին Շառլ Ազնավուրի դիմանկարի առջև 04.10.2018

Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի աշխատակազմերի, մարզպետարանի եւ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակիցները Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի եւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 4-ի կեսօրից ծաղիկներ են խոնարհում Շառլ Ազնավուրի դիմանկարի առջեւ, որը տեղադրվել է Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում: Ինչպես տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, ծաղկեդրումը կշարունակվի հոկտեմբերի 4-ին եւ 5-ին, որը կավարտվի երեկոյան մոմավառությամբ: Իսկ Շաբաթ օրը Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում Շառլ Ազնավուրի հիշատակի համար կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի: ( Մարդիկ ամենայն ակնածանքով են խոնարհվում մեծանուն հայ Շառլ Ազնավուրի հիշատակի առջեւ...

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ՀՐԱԺԵՇՏԻ ՈՒՂԵՐՁԸ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ՀՐԱԺԵՇՏԻ ՈՒՂԵՐՁԸ 03.10.2018

Սիրելի՛ հայրենակիցներ, Գեղարքունիքի մարզի սիրելի բնակիչներ, Նկատի ունենալով Հ.Յ. Դաշնակցության 02.10.2018 թ. հայտարարությունն իր ներկայացուցիչներին ՀՀ կառավարությունից հետ կանչելու մասին` ներկայացնում եմ իմ հրաժարականի դիմումը: Անցած քառամսյա ժամանակահատվածը կարճ էր, ինչ խոսք, որպեսզի կյանքի կոչեինք մարզի զարգացման խոշոր ծրագրեր: Այդուհանդերձ, իմ կողմից Գեղարքունիքի խնդիրներին քաջածանոթ լինելու իրողությունն ստիպեց բավականին արագ տեմպերով զորաշարժի ենթարկել մեր ողջ կարողությունները, ռեսուրսներն ու հնարավորությունները, որի արդյունքում կարճ ժամանակամիջոցում հասցրինք լուծումներ գտնել մարզի ազգաբնակչությանը հուզող բազմաթիվ մանր ու մեծ խնդիրների համար: Ավելին, անցած ամիսներին կատարեցինք մեծ աշխատանք՝ ուրվագծելով մարզի....

Ծափաթաղի դպրոցը միակ առաջին  դասարանցու շնորհիվ արժանացել է բարերարների ուշադրությանը

Ծափաթաղի դպրոցը միակ առաջին դասարանցու շնորհիվ արժանացել է բարերարների ուշադրությանը 29.09.2018

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Ծափաթաղ գյուղի միջնակարգ դպրոցի միակ առաջին դասարանցի Նարինե Միրզոյանը, ում այս տարվա սեպտեմբերի 1-ին այցելել էր Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, գրավել է առանձին բարերարների կամ կազմակերպությունների ուշադրությունը: Այն բանից հետո, երբ համացանցում տարածվեց հաղորդագրություն Ծափաթաղի դպրոցի միակ առաջին դասարանցու մասին, առաջինը, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, բարեգործական ձեռնարկով հանդես եկավ Երեւանի ՙՊենտա Փենթ՚ կազմակերպությունը՝ ստանձնելով դպրոցի առաջին դասարանի դասասենյակի հիմնանորոգման նախաձեռնությունը:Սեպտեմբերի 28-ի դրությամբ, ինչպես հավաստեց Ծափաթաղի միջնակարգ դպրոցի տնօրեն Պարգեւ Հակոբյանը, հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են ...

               Գավառում  անցկացվեց  «Մեծ փուռ-2018» փառատոնը

Գավառում անցկացվեց «Մեծ փուռ-2018» փառատոնը 29.09.2018

Սեպտեմբերի 29-ին Գավառ քաղաքի զբոսայգում անցկացվեց «Մեծ փուռ- 2018» փառատոնը` «Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով: Փառատոնին մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ, հյուրեր Հայաստանից և արտասահմանից: Ինչպես ներկայացրեց միջոցառման նախաձեռնող խմբի համակարգող Աստղիկ Հովեյանը, «Մեծ փուռ»-ը խորհրդանշում է կարտոֆիլի բերքահավաքը, ինչն էլ տոնի է վերածվում քյավառցիների հյուրընկալ ընտանիքներում: Փառատոնի աջակիցն է «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից եւ իրականցվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ համատեղ:

 Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այց կատարեց Չկալովկա եւ Նորաշեն համայնքներ

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այց կատարեց Չկալովկա եւ Նորաշեն համայնքներ 28.09.2018

Սեպտեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այց կատարեց Չկալովկա եւ Նորաշեն համայնքներ:Այցի ընթացքում նրան ուղեկցեցին Չկալովկա և Նորաշեն համայնքների ղեկավարները, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ: Չկալովկա համայնքում մարզպետն այցելեց մանկապարտեզ, դպրոց եւ համայնքապետարան, որտեղ հանդիպում ու զրույց ունեցավ կրթական հաստատությունների մանկավարժների, համայնքապետարանի աշխատակիցների, ինչպես նաեւ՝ գյուղի բնակիչների հետ: Դպրոցի տնօրենի եւ ուսուցիչների ներկայացման համաձայն՝ օրախնդիր հարց է դարձել սանհանգույցների կառուցումը, ինչպես նաեւ՝ երթեւեկող ուսուցիչների եւ աշակերտների համար երթեւեկության պատշաճ կազմակերպումը: Մարզպետը խոստացավ գտնել համապատասխան հնարավորություններ ու լուծումներ՝ տեղում հանձնարարականներ ...

Սեւանի շաքարի գործարանը կվերագործարկվի 75-80 աշխատատեղով

Սեւանի շաքարի գործարանը կվերագործարկվի 75-80 աշխատատեղով 28.09.2018

Սեպտեմբերի 28-ին Սեւանի շաքարի գործարան աշխատանքային այց կատարեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը եւ Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը: Ինչպես նախարարին եւ մարզպետին ներկայացրեց ՙՍեւանի շաքարի գործարան՚ ՓԲԸ տնօրեն Արմեն Առաքելյանը, ձեռնարկությունն արտադրությունը դադարեցրել է 2009 թվականից՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով: <<Գործարանը մինչեւ 2009 թվականը աշխատում էր, սակայն այդ ժամանակ միջազգային շուկայում բարձրացավ շաքարեղեգի գինը, իսկ տեղական շուկայում շաքարի գինը համեմատաբար ցածր էր ներմուծվող հումքի ինքնածախսածածկման դիմաց: Մյուս կողմից էլ ունեինք արտադրական ոչ բավարար հզորություններ, որպեսզի կարողանայինք դիմակայել շուկայի թելադրանքին: Հիմա որոշել ենք ավելացնել արտադրական հզորությունները այն հաշվով, որպեսզի օրական կարողանանք 60 տոննա շաքարավազ արտադրել...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 10:14:18