Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ

05.10.2020

Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ Ձեր տոնը։ Ձեր վաստակը անփոխարինելի է մեր սերունդների կրթության ու դաստիարակության գործում։
Քանզի այսօր՝ մեր հայրենիքի համար այսքան բախտորոշ այս պահին, ձեր կրթած ու դաստիարակած սաներն են իրենց հերոսական ու հայրենասիրական արարքներով փայլում առաջնագծում՝ ամուր պահելով հայրենիքի թիկունքը, որտեղ դուք շարունակում եք անձնվիրաբար ձեր սերունդներին փոխանցել կամք, լավատեսություն, համառություն ու տոկունություն։
Այսօր վստահ կարող եմ փաստել, որ ձեր առաքելությունը, ձեր տարիների ջանքերը հասել են իրենց նպատակին՝ տալով իրենց պտուղները։
Կրկին տոնդ շնորհավոր, ՈՒՍՈւՑԻ՛Չ, փառք քեզ այսպիսի սերունդ դաստիարակելու համար։
Խաղաղ երկինք և նորանոր հաջողություններ. թող հաղթանակի շունչը վայրկյան առաջ թևածի մեր հզոր և հաղթական հայրենիքում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11