Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի  եւ  ՌԴ  Սարատովի մարզերի միջեւ համագործակցության հուշագիրը կվավերացվի 2019 թվականին

ՀՀ Գեղարքունիքի եւ ՌԴ Սարատովի մարզերի միջեւ համագործակցության հուշագիրը կվավերացվի 2019 թվականին 23.10.2018

Հոկտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Սարատովի մարզի վարչապետի առաջին տեղակալ Վադիմ Օյկինի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Սարատովի մարզի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Ալեքսեյ Անտոնովը, տնտեսական զարգացման նախարարի խորհրդական Յուրի Արշինովը եւ Սարատովի մարզի զարգացման կորպորացիայի նախագահ Վասիլի Բերեգովսկին: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ ուրախ ու պատրաստակամ է՝ երկու երկրների միջեւ հաստաված բարեկամությունն ու համագործակցությունը զարգացնելու եւ խորացնելու, Գեղարքունիք-Սարատով ապագա համագործակցության հաստատման համար: Շնորհավորելով Գնել Սանոսյանին Գեղարքունիքի մարզպետ նշանակվելու կապակցությամբ՝ Սարատովի մարզի վարչապետի առաջին տեղակալը հույս հայտնեց, որ երկուստեք...

Տեղեկացում՝ Գավառ համայնքի ավագանու հերթական նիստ անցկացման վերաբերյալ 23.10.2018

Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 29-ին, ժամը 17:00-ին, Գավառի քաղաքապետարանի ավագանու սենյակում` օրակարգային հետևյալ հարցով...

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի աշխատանքային մեկ շաբաթվա  ամփոփ պատկերը /15.10-21.10.2018թ/

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի աշխատանքային մեկ շաբաթվա ամփոփ պատկերը /15.10-21.10.2018թ/ 23.10.2018

Հոկտեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր աշխատանքային առաջին օրն անցկացրեց Ճամբարակ համայնքի Վահան գյուղի պաշտպանական դիրքերում եւ Ճամբարակ քաղաքում: Վահանի զորամասի հրամանատարը տեղում մարզպետին ներկայացրեց զորամասի առօրյա եւ առաջնահերթ խնդիրները: Պաշտպանական դիրքերում մարզպետ Գնել Սանոսյանը զրուցեց դիրքապահների հետ, ծանոթացավ նրանց կենցաղային պայմաններին ու առօրյա խնդիրներին, շրջայց կատարեց դիտակետերում: «Այստեղ ենք, որպեսզի շնորհակալություն հայտնենք մեր տղաներին, մեր երկրի սահմանները պահելու համար, մասնավորապես այս պարագայում մեր մարզի սահմանները պահելու համար: Եվ այստեղ ենք, որպեսզի մեր զինվորներին, մեր սպայական կազմին ասենք, որ մարզը, մարզպետարանը եւ մարզպետը ցանկացած պահի պատրաստ են աջակցել, օգնել մեր զինվորներին»,-դիրքապահ հրամանատարին ու զինվորներին ...

Գեղարքունիքի մարզի  վեց համայնքներում հայտնի են համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները

Գեղարքունիքի մարզի վեց համայնքներում հայտնի են համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները 22.10.2018

Գեղարքունիքի մարզի Սարուխան , Դդմաշեն, Երանոս, Մաքենիս, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն համայնքներում ավարտվել են համայնքի ղեկավարի հերթական եւ արտահերթ ընտրությունները: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 19, 20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, քվեարկությունն ընթացել է առանց խախտումների կամ լուրջ միջադեպերի: 21 հազար 617 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 8463 ընտրող, կամ՝ ընտրողների ընդհանուր թվի 41,5 տոկոսը: Ներքին Գետաշենում գրանցված 6411 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 2514 ընտրող, կամ՝ 39,21 տոկոսը: Նախնական տվյալներով՝ համայնքի գործող ղեկավար Կարո Գեւորգյանը շահել է 1652, նրա մրցակից Սպարտակ Գորանցյանը՝ 796 ձայն: Վերին Գետաշենում գրանցված 3228 ընտրողներից քվեարկել են 1173-ը, կամ՝ 54,93 տոկոսը: 729 ձայն շահել է Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի մանկավարժ, անկուսակցական Տիգրան Մուրադյանը՝ առաջ անցնելով մյուս երեք մրցակիցներից: 612 ձայն է շահել համայնքի ղեկավարի արդեն նախկին պաշտոնակատար...

 Գավառ քաղաքում կանցկացվեն մշակութային օրեր

Գավառ քաղաքում կանցկացվեն մշակութային օրեր 22.10.2018

Հոկտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՀՀ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին: Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արամ Թարվերդյանը, մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնակատար Հայկ Ղափանցյանը, այլ անձինք: Մարզում թատերական կյանքը աշխուժացնելու, հանդիսատեսին թատերական աշխարհին ավելի սերտացնելու նպատակով Թատերական գործիչների միության նախագահը Գեղարքունիքի մարզպետին ներկայացրեց միության կողմից մարզում թատերական շաբաթ անցկացնելու նախաձեռնության մասին, որի ընթացքում, ըստ նախաձեռնողի, կկատարվի նաև Գավառի նորակառույց թատրոնի շենքի բացման արարողությունը: Գնել Սանոսյանը ողջունեց միության նախաձեռնությունը, հույս հայտնելով, որ նմանատիպ միջոցառումները մարզում կլրացնեն համայնքային և մշակույթային կյանքի որոշակի բացը: «Գավառի թատրոնը ...

Սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել է Կարմիրգյուղի Սերգո Ավետիսյանի անվան փողոցի մի հատվածը

Սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել է Կարմիրգյուղի Սերգո Ավետիսյանի անվան փողոցի մի հատվածը 22.10.2018

Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է Սերգո Ավետիսյանի անունը կրող փողոցի մի հատվածը, որը համարվում է նաև գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոց տանող ճանապարհը: Ինչպես տեղեկացրին Կարմիրգյուղի գյուղապետարանից, ծրագրի արժեքը կազմում է 12 միլիոն 500.000 դրամ , որի 40 տոկոսը տրամադրվել է պետբյուջեից, իսկ մնացած 60 տոկոսը ներդրել է Կարմիրգյուղի համայնքապետարանը: «Ասֆալտապատվել է փողոցի 450 գծամետր հատվածը: Ճանապարհը տանում է դեպի գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոց: Նախկինում այստեղով անցնելն առաջացնում էր մի շարք դժվարություններ: Հիմա արդեն ունենք բարեկարգ ու ժամանակակից ճանապարհ», -ներկայացրեց Կարմիրգյուղ համայնքի ղեկավարը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 10:14:18