Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառ քաղաքը շարունակում է աջակցություն ցուցաբերել առաջնագծին

19.10.2020


2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում, արցախաադրբեջանական շփման գոտում ռազմական գործողությունների ծավալումից ի վեր, առաջնագծին օժանդակելու նպատակով Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ համայնքի կողմից Հայաստան Համահայկական հիմնադրամին է փոխանցվել 2 միլիոն 538 հազար դրամ: Հանգանակությանը մասնակցել են Գավառի համայնքապետարանը և «Գավառ Տրանս» ՍՊԸ-ն՝ օգնություն հատկացնելով մեկական միլիոն դրամի չափով: Առաջնագծին ֆինանսական օգնություն են ցուցաբերել նաև համայնքապետարանի ենթակայության կրթամշակութային եւ նախադպրոցական հիմնարկները: Բացի այդ, առանձին ձեռնարկությունների կամ անհատ քաղաքացիների կողմից հավաքվել եւ առաջնագծի կարիքների համար տրամադրվել է 2 միլիոն 205 հազար դրամի սնունդ: 501 հազար դրամ հատկացրել է «Թամարա» ՍՊԸ-ն, 305 հազար դրամ՝ Գավառի բնակիչ Մանվել Ենգիբարյանը, 150 հազար դրամ՝ Աշոտ Չանդոյանը, 140 հազար դրամ՝ Հարություն Բուռնուչյանը, 240 հազար դրամ՝ Կարեն Զաքոյանը, 200 հազար դրամ՝ դարձյալ Գավառի համայնքապետարանը: Առանձին քաղաքացիների եւ կազմակերպությունների կողմից առաջնագիծ են ուղարկվել նաեւ 240 հազար դրամի եւ 100 հազար ռուբլու հագուստ եւ խառը ապրանքներ: Գավառ համայնքի կողմից օժանդակության գործընթացն առաջնագծին շարունակվում է:
Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Գավառ համայնքին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 18:15:53