Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզից առաջնագծին ցուցաբերվող օգնությունը շարունակվում է

20.10.2020


Արցախյան պատերազմի ընթացքում առաջնագծին աջակցություն ցուցաբերելու նպատակով Գավառի քաղաքապետարանի, որոշակիորեն նաև «Գավառ Սերվիս» ՍՊԸ-ի կողմից նվիրաբերել է 1 ՆԻՍԱՆ մակնիշի ամենագնաց ավտոմեքենա: Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ ՊՆ տրամադրության տակ ծառայություններ մատուցելու նպատակով տրամադրվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի» Գեղարքունիքի մարզային գրասենյակին պատկանող տրանսպորտային միջոցներից 3 ՈՒԱԶ ( պատրիոտ) մակնիշի ամենագնաց և 5 ՈՒԱԶ (շտապօգնության տիպի) ավտոմեքենաներ:
Արցախյան պատերազմի ընթացքում Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից ՊՆ տրամադրության տակ ծառայություն են մատուցում նաև Ծովազարդ համայնքի բնակիչ Սևակ Սաքեյանի ,Ծակքար համայնքի բնակիչ Վարազդատ Մանուկյանի, Գեղհովիտ համայնքի բնակիչ Վարդան Սուքիասյանի անձնական օգտագործման, Ձորագյուղ, Ծովագյուղ համայնքների արոտօգտագործողների միության, « Սևան ԱՊ»-ի, «Ռադիո» ՓԲԸ «Ուազ» մակնիշի ավտոմեքենաները, Գավառ քաղաքի բնակիչ Գուրգեն Խունոյանի անձնական օգտագործման «Գազ 66» մակնիշի բեռնատար, ՎԻԼԻՍ մակնիշի 1 ավտոմեքենաները:

Սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն հայրենանվեր և մարդասիրական ձեռնարկի համար:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 18:15:53