Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծաղկունք համայնքը, «Ծաղկունք բաց դպրոց» և «Դար» տարածաշրջանային զարգացման հիմնադրամները աջակցություն են ցուցաբերում առաջնագծին

18.10.2020

Արցախյան պատերազմի ընթացքում Արցախին, առաջնագծին ինչպես նաև Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքներին զգալի աջակցություն է ցուցաբերել Ծաղկունքի համայնքապետարանը, համայնքի բնակիչները, «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամը , «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման հիմնադրամը և առանձին բարերարներ: Ծաղկունք համայնքի բնակիչների կողմից տրամադրվել է մոտ 100 հատ անիվ: Համայնքի բնակիչ Յուրա Սարգսյանի և ընկերների կողմից առաջնագծում մարտնչող Հայոց բանակին օգնության կարգով տրամադրվել է սննդի տարբեր տեսակներ , բժշկական առաջին օգնության դեղորայք և այլն:
Ծաղկունք համայնքի բնակիչների կողմից Համահայկական Հիմնադրամի հաշվեհամարին է փոխանցվել 440,000 ՀՀ դրամ գումար:
«Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամի կողմից 100,000 ՀՀ դրամի շրջանակներում գնվել է սնունդ, հիգիենիկ պարագաներ և ուղարկվել առաջնագիծ , իսկ 50 000 ՀՀ դրամ փոխանցվել է Համահայկական Հիմնադրամի հաշվեհամարին:
«Դար» տարածաշրջանային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ և ամենօրյա հոգածությամբ Արցախից տեղափոխված բնակիչները, մոտ 155 հոգի, շարունակաբար ապահովվում են կացարանով և ամենօրյա սնունդով: Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Ծաղկունք համայնքին մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 18:15:53