Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիկ համայնքը շարունակում է աջակցել առաջնագծին

19.10.2020

Արցախյան պատերազմի առաջին օրերից Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի բնակիչները, արտերկրում բնակվող վարդենիկցիները և առանձին բարերարներ նախաձեռնել են աջակցություն ցուցաբերել Արցախին և առաջնագծին: Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանի տեղեկացմամբ Տյումեն քաղաքի հայ համայնքի կողմից Համահայկական հիմնադրամին է փոխանցվել 14 միլիոն, Հովեյան եղբայրների կողմից՝ 1 միլիոն, Չելյաբինսկ քաղաքի վարդենիկցի երիտասարդների կողմից՝ 300 000 և Պերմ քաղաքից Արմեն Ղումաշյանի կողմից՝ 200 000 ռուբլի, իսկ «ՀՌՈՒԹԱՐԹ» ՍՊԸ տնօրեն Խաչիկ Կարապետյանի կողմից տրամադրվել է 350 հազար, «Գարիկ Կեսոյան» ԱՁ-ի կողմից 200 հազար և Հովիկ Եվրեյանի կողմից 120 հազար դրամ:
Վարդենիկցի Հովեյան եղբայրների կողմից նվիրաբերվել է նաև «ՈՒԱԶ» մակնիշի 1 շտապօգնության ավտոմեքենա,իսկ Արթուր Այվազյանի կողմից՝ «ՈՒԱԶ» մակնիշի 2 ավտոմեքենա: Ալթայում բնակվող վարդենիկցի Սուրեն Եղոյանի կողմից տրամադրվել է 15 տոննա կարտոֆիլ,արտերկրում բնակվող վարդենիկցիներ Տիգրան Բադալյանի, Ռուդիկ Մանուկյանի, Մարսել և Էդգար Գաբրիելյանների, ինչպես նաև այլ բարերարների աջակցությամբ առաջնագիծ է ուղարկվել մեծ քանակությամբ սնունդ, սարքավորումներ, գործիքներ, դեղորայք և հագուստ:
Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Վարդենիկ համայնքին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 18:15:53