Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աջակցում են Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքներին

18.10.2020

Արցախյան պատերազմի ընթացքում Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքներին սննդի, հագուստի, կոշիկի, հիգիենիկ և այլ պարագաների հարցում Գեղարքունիքի մարզպետարանի միջոցով շարունակաբար իրենց աջակցությունն են ցուցաբերում
Ծաղկունք համայնքի «Դար» հիմնադրամը, Գավառի պետական բժշկական քոլեջը, Գավառի թիվ 1 հիմնական դպրոցը, Լանջաղբյուրի միջնակարգ դպրոցը, «Հացառատի զարգացման բարեգործական հիմնադրամը» Գանձակ համայնքի « Գանձակ կաթ» ԱՁ-ն,ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, Գավառ համայնքից Սամվել Ենգիբարյանին պատկանող առևտրի կենտրոնը, « Սիրելիս» հարսանյաց սրահի տնօրեն Բաբկեն Խաչիկյանը, Գավառից և նրա տարածքի համայնքներից անհատ քաղաքացիներ՝ Սարգիս Միրիբյանը, Լեռնիկ Հակոբյանը, Մերի Հակոբյանը,Կարեն Կոտոլկյանը,Բուրմունք Հովհաննիսյանը, Ռոբերտ Հարությունյանը, Սեյրան Ղուկասյանը, Սիփան Ղազարյանը, Գևորգ Բրսիկյանը, Սամվել Զաքոյանը, Շանթ Ներսիսյանը, Ժորա Ղազարյանը, Անուշավան Առաքելյանը, Կարեն Մանուկյանը, Դավիթ Իգիթյանը, Ատոմ Մնացականյանը, Երանոս համայնքից՝ Արտակ Խանսանամյանը, Զոլաքար համայնքից՝ Կորյուն Տոնոյանը, Մեծ Մասրիկ համայնքի հացի փռերը, Մեծ Մասրիկ համայնքից Իրինա Գասպարյանը, համայնքի մանկավարժներ և տնային տնտեսուհիներ, Focus On Children Now Charity բարեգործական կազմակերպությունը, Լիճք համայնքից՝ Վահան Խալոյանը, Մարտունի համայնքի « Գրանդ շին» շինանյութի խանութը,Մարտունի համայնքից՝Հարություն Խլղաթյանը, Ներքին Գետաշեն համայնքից՝ Ռուբեն Իսոյանը, Մարտունի համայնքի «Ոսկեփորիկ» ՀԿ-ն, «Մարտունու Կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն, Արմավիրի մարզի, Արտիմետ համայնքի բնակիչ՝ Սերբիկ Մուրադյանը, բեռներ տեղափոխող կամավորները:
Հավաքված օգնությունը Արցախից մարզ տեղափոխված ընտանիքներին բաշխվում է Գեղարքունիքի մարզպետարանում ձևավորված համապատասխան հանձնաժողովի կողմից՝ նրանց կարիքների շարունակական գնահատման հիման վրա:
Իրենց ղեկավարած համայնքներում արցախցիներին հյուրընկալել և նրանց կեցության համար անհրաժեշտ պայմաններ են ապահովել Երանոս, Ծակքար, Լիճք, Վարդենիկ, Չկալովկա, Գավառ, Գանձակ, Ծաղկաշեն, Գեղարքունիք, Կարմիրգյուղ, Նորատուս, Հայրավանք, Ծովազարդ, Սևան, Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Գեղամավան, Վարսեր, Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն, Ծովագյուղ, Սեմյոնովկա, Մարտունի, Աստղաձոր, Արծվանիստ, Գեղհովիտ, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Զոլաքար, Ծովասար, Ծովինար, Ձորագյուղ, Մադինա, Վաղաշեն, Վարդաձոր, Վարդենիկ, Վարդենիս, Մեծ Մասրիկ, Խաչաղբյուր, Լուսակունք, Վանևան, Ծովակ, Կարճաղբյուր, Ախպրաձոր, Գեղամասար, Շողակաթ և Ճամբարակ համայնքները:
Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում վերը նշված համայնքներին, կազմակերպություններին և անհատ քաղաքացիներին՝ Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցված աշխատանքի, մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 18:15:53