Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիսավորությամբ  բացվեց  Ձորագյուղի մուտքի պատմաճարտարապետական  կամարը

Հանդիսավորությամբ բացվեց Ձորագյուղի մուտքի պատմաճարտարապետական կամարը 16.10.2018

Ձորագյուղ համայնքում բարերարությամբ ձորագյուղցի գործարար Ներսիկ Մովսիսյանի եւ ճարտարապետությամբ Դերենիկ Եփրեմյանի կառուցվեց եւ բացվեց գյուղի մուտքի պատմաճարտարապետական կամարը, որը նստած է բազալտակուռ երկու աշտարակաձեւ խոյակների վրա եւ ազդադարում է բնակավայրի պատմական անվանումն ու հիշողությունը՝ Ալաշկերտ-Շողագա-Ձորագյուղ վերտառությամբ: Մուտքի կամարի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը, մարզի համայնքների ղեկավարներ, Հայաստանում ու արտերկրում բնակվող նախկին ձորագյուղցիներ, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, մայրաքաղաքից եւ Հայաստանի տարբեր մարզերից հրավիրված հյուրեր: Օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս Վարդապետ Դավթյանը: «Այս խորհրդանշական կամարը թող դառնա միավորումը մեր ազգի, թող այն ավելի համախմբված ...

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր աշխատանքային առաջին օրը սկսեց Վահան գյուղի պաշտպանական դիրքերից

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր աշխատանքային առաջին օրը սկսեց Վահան գյուղի պաշտպանական դիրքերից 15.10.2018

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր աշխատանքային առաջին օրն անցկացրեց Ճամբարակ համայնքի Վահան գյուղի պաշտպանական դիրքերում եւ Ճամբարակ քաղաքում: Այցի ընթացքում մարզպետին ուղեկցում էին Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանը, ՀՀ ԶՈւ Վահանի զորամասի հրամանատար, փոխգնդապետ Վիգեն Սիմոնյանը, համայնքապետարանի եւ զորամասի աշխատակիցներ: Վահանի զորամասի հրամանատարը տեղում մարզպետին ներկայացրեց զորամասի առօրյա եւ առաջնահերթ խնդիրները, միաժամանակ հավաստելով, որ առաջնագծում լիովին վերահսկվում է իրավիճակը: Պաշտպանական դիրքերում մարզպետ Գնել Սանոսյանը զրուցեց դիրքապահների հետ, ծանոթացավ նրանց կենցաղային պայմաններին ու առօրյա խնդիրներին, շրջայց կատարեց դիտակետերում: «Այստեղ ենք, որպեսզի շնորհակալություն հայտնենք մեր տղաներին, մեր երկրի սահմանները պահելու համար, մասնավորապես այս պարագայում մեր մարզի սահմանները պահելու համար: Եվ այստեղ ենք, որպեսզի մեր զինվորներին ...

Կայացավ էպոսասացության փառատոնի հանրապետական փուլը

Կայացավ էպոսասացության փառատոնի հանրապետական փուլը 15.10.2018

Արդեն ութ տարի է, ինչ ՀՀ մշակույթի նախարարության և > հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և մարզերի աջակցությամբ ողջ հանրապետությունում և Արցախում անցկացվում է > էպոսին նվիրված էպոսասացության մրցույթ-փառատոնը, որին մեծ ակտիվությամբ են մասնակցում հատկապես դպրոցահասակ երեխաները: Ամեն տարի Գեղարքունիքի մարզը ևս հաջողություններ է գրանցում մրցույթում: 2018 թվականի հոկտեմբերի 6-ին Աշտարակ քաղաքի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում անցկացվեց > էպոսասացության 8-րդ մրցույթ-փառատոնի հանրապետական փուլը, որին մեր մարզից մասնակցում էին փառատոնի մարզային փուլի հաղթողներՄիլենա Կռոյանը, Թագուհի Գևորգյանը /Սարուխանի թիվ 2 միջնակարգ դպրոց/, Լուսինե Բաղդասարյանը /Մարտունու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն/ և Մանե Խանդանյանը /Լճաշենի միջնակարգ դպրոց/...

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն անցկացրեց առաջին աշխատանքային խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն անցկացրեց առաջին աշխատանքային խորհրդակցությունը 11.10.2018

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի հետ: Խորհրդակցության սկզբում նորանշանակ մարզպետը ծանոթացավ մարզպետարանի ղեկավար անձնակազմի եւ ստորաբաժանումների ղեկավարների հետ, ապա խոսեց աշխատանքային հարաբերությունների եւ առաջիկա անելիքների մասին: «Ես միշտ փորձում եմ նվիրվել ինձ վստահված աշխատանքներին, ուստի եւ հեշտությամբ չթողեցի ՀՀ բնապահպանության նախարարությունը, որտեղ ձեռնարկել էի բնապահպանական մի շարք կարեւոր ծրագրեր, որոնց իրականացման համար, սակայն, ավելի տեւական ժամանակ էր պահանջվում: Այստեղ էլ մեզ սպասվում է լարված ու դժվարին, բայց պատասխանատու աշխատանք, որը պետք է կատարենք համատեղ ուժերով: Կարծում եմ, որ յուրաքանչյուրի դերը շատ կարեւոր է այդ աշխատանքում, եւ եթե մեկը թերանալու է իր աշխատանքում, ապա դա անպայմանորեն կազդի ընդհանուրիս աշխատանքների վրա...

Ծաղկունքում  բացվեց նախակրթարան

Ծաղկունքում բացվեց նախակրթարան 10.10.2018

Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի Բաց դպրոցում ՀՀ ԿԳ նախարարության ,,Կրթական ծրագրերի կենտրոն,, ԾԻԳ-ի միջոցներով եւ Ծաղկունքի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ բացվեց նախակրթարան, որտեղ այս տարվա հոկտեմբերի 1-ից արդեն հաճախում են 4-6 տարեկան 25 երեխա: Նախակրթարանի բացման արարողությանը մասնակցեցին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Գեղարքունիքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Ղազարյանը, Ծաղկունք համայնքի ղեկավար Պետիկ Աղաջանյանը, պաշտոնական այլ անձինք: Ծաղկունքի Բաց դպրոցի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանը բացման խոսքում կարեւորեց նախակրթարանի դերը համայնքի կյանքում, նշելով, որ նախադպրոցական տարիքի կրթության ապահովման համար ծնողները ստիպված իրենց երեխաներին տանում էին հարեւան համայքների կամ Սեւան քաղաքի մանկապարտեզներ կամ նախակրթարաններ....

Նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանին

Նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանին 10.10.2018

Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում հրավիրված հանդիպման ընթացքում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին, մարզի ուժային կառույցների եւ համայնքների ղեկավարներին ներկայացրեց Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանին: Բացելով հանդիպումը, Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ Գեղարքունիքի մարզպետ է նշանակվել Գնել Սանոսյանը, ով մինչ այդ աշխատում էր ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնում: ,,Նորանշանակ մարզպետին ներկայացնելուց առաջ ուզում եմ կառավարության անունից շնորհակալություն հայտնել Գեղարքունիքի նախկին մարզպետ Իշխան Սաղաթելյանին՝ պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում կատարած արդյունավետ աշխատանքի եւ որոշակի ձեռքբերումների գրանցման համար: Հաջողություն ենք մաղթում նրան հետագա հասարակական-քաղաքական գործունեության մեջ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39