Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լանջաղբյուր համայնքի կողմից առաջնագծում մարտնչող Հայոց բանակին տրամադրվել է նյութական օգնություն

17.10.2020

Արցախյան պատերազմի ընթացքում Արցախին, առաջնագծին, ինչպես նաև Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքներին զգալի աջակցություն է ցուցաբերել Լանջաղբյուրի համայնքապետարանը, համայնքի բնակիչները և առանձին բարերարներ:
Լանջաղբյուր համայնքի բնակիչների կողմից կատարված հանգանակությունների արդյունքում գնվել և նվիրաբերվել է «Ուազ» մակնիշի շտապօգնության 2, և «Վիլիս» մակնիշի 1 ավտոմեքենա, իսկ նույն համայնքի բնակիչներ Գառնիկ և Ֆրունզ Հակոբյանների կողմից՝ «Ուազ» մակնիշի 1 ավտոմեքենա և 1 էլեկտրական գեներատոր: Լանջաղբյոր համայնքի բնակիչներ Սերգո և Արկադյա Բազեյանների կողմից գնվել և տրամադրվել է 70 հատ անվադող, սնունդ և հագուստ:
Առաջնագծում մարտնչող Հայոց բանակի մարտիկներին օգնության կարգով տրամադրվել է նաև 500 կիլոգրամ կարտոֆիլ, խառը պահածոներ, 6 կիլոգրամ դեղորայք, 4 հատ ֆանար, 1400 զույգ ձմեռային ներքնաշոր և գուլպա, 543 հատ ձմեռային գլխարկ, հագուստ և կամուֆլյաժ, 10 հատ գազի բալոն, 20 հատ քնապարկ, 1 հատ էլեկտրաշարժիչ, 100 կիլոգրամ դեղորայք, 14 պարկ ալյուր, ծխախոտ, սննդի տարբեր տեսակներ այլ պարագաներ:
Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Լանջաղբյուր համայնքին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-10-22 17:13:25