Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

            Ծովագյուղում կբարելավվի ջրամատակարարման համակարգը

Ծովագյուղում կբարելավվի ջրամատակարարման համակարգը 22.06.2020

ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում այս տարվա ընթացքում կիրականացվեն խմելու ջրի մատակարարման համակարգի բարելավման աշխատաքներ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տեղեկացմամբ՝ ծրագրի ընդհանուր նախնական արժեքը կազմում է 132 միլիոն 429 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 92 միլիոն 697 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 39 միլիոն 724 հազար դրամը՝ Ծովագյուղի համայնքապետարանը: Ծովագյուղի համայնքապետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է: Ծրագրի իրականացման արդյունքում հիմնովին կբարելավվի համայնքի ջրամատակարարումը: «Ջրամատակարարաման հիմնախնդիրը համայնքում առկա է վաղուց, որը խոչընդոտում է բնակիչների կենսական խնդիրների լուծմանը: Խմելու ջրի ջրավազանները սնուցվում են Այծեմնասար եւ Բեթխեհեմ սարերից, սակայն չեն բավարարում բնակչությանը: Առկա խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է Բեթխեհեմ կոչվող սարից սնուցվող արտաքին վնասված եւ հին մետաղական 6կմ երկարության, 150մմ տրամագծով խողովակաշարը փոխարինել նոր մետաղապլաստե 6կմ երկարության 160 մմ խողովակաշարով, ինչը հնարավորություն կընձեռի՝ կարգավորիչ ջրավազան ջրամատակարարումը ավելացնել եւս 3-4 ժամ տևողությամբ, որի շնորհիվ հնարավոր կլինի Բեթխեհեմ սարից սնուցվող ջրագծից նոր կառուցվող ջրագծով միացում կատարել Այծեմնասարից օգտվող ջրավազանին, որի շնորհիվ էլ Այծեմնասարից օգտվող բնակիչների համար կապահովի 5-6 ժամ տեւողությամբ ջրամատակարարում: Բացի այդ, անհրաժեշտ է վերանորոգել Բեթխեհեմ կոչվող սարից սնուցվող 350 տոննա տարողությամբ անսարք ջրավազանը: Միաժամանակ անհրաժեշտ է կատարել Բեթխեհեմից սնուցվող ջրավազանից օգտվող բնակիչներին մատակարարվող ջրագծի ներքին ցանցի մետաղական խողովակների փոխարինում մետաղապլաստե խողովակներով` 4 կմ երկարությամբ, 75-40 մմ տրամագծով, քանի որ նախկին մետաղական խողովակները օգտագործման համար դարձել են ոչ պիտանի, իսկ ցանցում ահռելի են ջրի կորուստները: Ընդհանուր առմամբ, այս ծրագրով համայնքում կկառուցվի 10 կմ երկարության ջրատարի արտաքին ու ներքին ցանց: Ջրավազանների հարակից տարածքում անհրաժեշտ է կատարել ցանկապատի կառուցում: Ծրագրի շրջանակներում կկատարվի նաեւ ջրաչափիչ սարքերի տեղադրում: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,-ներկայացրեց Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գեւորգյանը:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորական խոսքը՝ Բուժաշխատողի օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորական խոսքը՝ Բուժաշխատողի օրվա առթիվ 21.06.2020

Հարգարժան բուժաշխատողներ. Շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ. Ձեր գիտելիքների, դրանք նպատակին ծառայեցնելու, հմտությունների դրսևորման և հետևողականության շնորհիվ հազարավոր մարդիկ բուժվում, ապաքինվում և նոր կյանք են ձեռք բերում, վայելելով առողջ լինելու հաճույքն ու բերկրանքը։ Ձեր ուշադրությունը, հոգատարությունն և մարդասիրական վերաբերմունքը, ձեր յուրաքանչյուր հուսադրող խոսքը ստիպում է, որպեսզի հիվանդը հավատով և լավատեսորեն լցվի իր վաղվա օրվա հանդեպ ։ Առանձնահատուկ շնորհակալություն նաև այն բուժաշխատողներին, ովքեր վերջին ամիսների ընթացքում, մոռանալով իրենց ընտանիքն ու անձնական կյանքը, լծված են համավարակի դեմ պայքարին ։ Շնորհակալություն եմ հայտնում նաև բուժոլորտի մնացած աշխատակիցներին, շտապօգնության ծառայության բոլոր վարորդներին, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց։...

Մարտունի քաղաքի Երեւանյան փողոցի հիմնանորոգումը կամբողջացվի սուբվենցիոն ծրագրով

Մարտունի քաղաքի Երեւանյան փողոցի հիմնանորոգումը կամբողջացվի սուբվենցիոն ծրագրով 19.06.2020

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Երեւանյան փողոցի հիմնանորոգման ծրագիրը, որն ընթացել է մի քանի փուլերով, կավարտվի այս տարվա ընթացքում, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 134 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 80 միլիոն 400 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 53 միլիոն 600 հազար դրամը՝ Մարտունու համայնքապետարանը: Մարտունու քաղաքապետի հավաստմամբ՝ ծրագրով նապատեսվում է Երեւանյան փողոցի ասֆալտապատում 690 գծամետր երկարությամբ եւ շուրջ 6900 քառակուսի մետր մակերեսով: 2100 քառակուսի մետր մակերեսով ասֆալտապատում կկատարվի մայթերում: Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է:

Մադինա գյուղը կլուսավորվի ամբողջությամբ

Մադինա գյուղը կլուսավորվի ամբողջությամբ 19.06.2020

Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում այս տարի լուսավորվածության ցանց կկառուցվի թիվ 1,2, 4, 6, 8,9,10-րդ փողոցներում: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 10 միլիոն 800 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 7 միլիոն 560 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 3 միլիոն 240 հազար դրամը՝ Մադինայի համայնքապետարանը: Մադինայի համայնքապետի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է: Տեղադրվելու է 81 լուսատու՝ ընդհանուր 2430 մետր երկարությամբ: «Մադինայի գիշերային լուսավորվածության ցանցը վերջին տարիների ընթացքում կառուցվել է մի քանի փուլերով: Այն այս տարի արդեն բերվում է ավարտական տեսքի: Այս ծրագրի ավարտով ...

Կարկուտը Շողակաթ համայնքում լուրջ վնասներ է հասցրել տնտեսություններին

Կարկուտը Շողակաթ համայնքում լուրջ վնասներ է հասցրել տնտեսություններին 19.06.2020

Հունիսի 18-ի ժամը15 –ի սահմաններում Շողակաթ համայնքում շուրջ 40 րոպե տեղացած ուժեղ կարկուտը լուրջ վնաս է հասցրել պտղատու այգիներին եւ ընտանի կենդանիներին: Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանի փոխանցմամբ , կարկուտը լուրջ ավերածություններ է պատճառել Շողակաթի նորաստեղծ ծիրանի այգում, մոտ 50 հեկտար տարածքով: Եվս 3 հեկտար պտղատու այգի վնասվել է Շողակաթ բնակավայրում: Գրանցվել է նաեւ 15 գլուխ ոչխարի անկում: «Շողակաթի նորաստեղծ ծիրանի այգին այս տարի լավ բերքի էր խոստանում, սակայն կարկուտն ամբողջությամբ ավերել է բերքը, նույնիսկ ծառերին տերեւներ չեն մնացել: Կարկուտի հետևանքով վնասներ են կրել նաեւ Ջիլ բնակավայրի տնտեսությունները: Նման հորդառատ կարկտի նախադեպ Շողակաթի բնակիչները չեն հիշում: Կարկուտի պատճառած վնասների հնարավոր չափերը ճշտվում են»,-տեղեկացրեց Սուլիկո Շուշանյանը:

Ծովագյուղում կասֆալտապատվի 3 փողոց, 1 նրբանցք

Ծովագյուղում կասֆալտապատվի 3 փողոց, 1 նրբանցք 18.06.2020

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվի 3 փողոց, 1 նրբանցք: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 103 միլիոն 450 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 62 միլիոն 70 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 41 միլիոն 380 հազար դրամ՝ Ծովագյուղի համայնքապետարանը: Ծովագյուղի համայնքապետարանի աշխատակազմի տրամադրած տվյալների համաձայն՝ սույն ծրագրի շրջանակներում կասֆալտապատվեն թիվ 14, 16, 24 փողոցները եւ 15-րդ փողոցի 2-րդ նրբանցքը: Ասֆալտապատվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 914 գծամետր: Որոշ հատվածներում կկառուցվեն մայթեր եւ 450 գծամետր երկարության հեղեղատար: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-18 15:47:49