Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

     Գեղարքունիքի մարզում ավարտվեց «Մաքուր մոլորակ» միջոցառումը

Գեղարքունիքի մարզում ավարտվեց «Մաքուր մոլորակ» միջոցառումը 15.09.2018

Սեպտեմբերի 15-ին, Համաշխարհային մաքրության օրը, Գեղարքունիքի մարզում անցկացվեց «Մաքուր մոլորակ» միջոցառումը։ Միջոցառմանը մասնակցել են մարզի բոլոր համայնքների կամավորները, որոնց միացել են նաև մայրաքաղաքից ժամանած կամավորական թիմերը: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, «Մաքուր մոլորակ» միջոցառման աշխատանքները համակարգող Նարեկ Գրիգորյանը, մայրաքաղաքից ժամանած կամավորները, տեղի կամավորների և մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ մաքրման աշխատանքներ են իրականացրել Նորատուս, Ծաղկունք, Դրախտիկ, Շողակաթ, Հայրավանք, Դպրաբակ, Գեղարքունիք, Մարտունի համայնքներում,հանրային երեք լողափերում, Սևանի թերակղզում, մի շարք այլ բնակավայրերում: Մարզպետարանի կողմից կատարվել են համապատասխան ամրացումներ: Սեպտեմբերի 15-ի վաղ առավոտյան միջոցառման բոլոր մասնակիցներին մարզպետարանի և համայնքապետարանների կողմից բաժանվել են ձեռնոցներ և պարկեր...

Գեղարքունիքի մարզը նախապատրաստվում է «Մաքուր մոլորակ» միջոցառմանը

Գեղարքունիքի մարզը նախապատրաստվում է «Մաքուր մոլորակ» միջոցառմանը 14.09.2018

2018 թվականի սեպտեմբերի 15-ը Համաշխարհային մաքրության օր է հայտարարված։ Շարժմանն արդեն միացել է 150 երկիր: Այս տարի համաշխարհային շարժմանը միացել է նաև Հայաստանը։ Գեղարքունիքի մարզը ևս իր կամավորական մասնակցությունը կունենա այդ միջոցառման իրականացմանը: Սեպտեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց խորհրդակցություն, որի ընթացքում հանձնարարականներ տվեց միջոցառման կազմակերպչական աշխատանքների իրականացման ուղղությամբ: «Գեղարքունիքի մարզ են ժամանելու հարյուրավոր կամավորականներ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, աշխարհի տարբեր երկրներից: Նրանք սանմաքրման աշխատանքներ կիրականացնեն մարզի մի շարք քաղաքային և գյուղական համայնքներում: Միջոցառմանն աջակցելու նպատակով նրանց կմիանան նաև մեր մարզի կամավորները, ովքեր կներկայացնեն պետական հիմնարկները, հասարակական կազմակերպությունները ինչպես նաև անհատ քաղաքացիներին...

Հրավեր` Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրին մասնակցելու վերաբերյալ 11.09.2018

Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) մեկնարկել է 2007թ.-ին: Ծրագրի հիմնական նպատակն է հասնել ամուր տարածաշրջանային համագործակցության և գործընկերության, խթանել Սևծովյան ավազանի հարակից շրջաններում տնտեսական և սոցիալական զարգացումը, համատեղ աշխատել համընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար, ինչպես նաև խթանել երկրների միջև համագործակցությունը: Ծրագրի շահառու են հանդիսանում ութ երկրներ` Բուլղարիան, Թուրքիան, Հայաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Վրաստանը և Ուկրաինան: Հայաստանի Հանրապետությունը ակտիվ մասնակցություն է ունեցել Ծրագրի առաջին` 2007-2013թթ. շրջափուլին, որի շրջանակներում ընթացող գործընթացները համակարգվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից: Ծրագրի 2007-2013թթ. Շրջափուլի ընթացքում ՀՀ տարբեր շահառու մարմինների կողմից հաջողությամբ իրականացվել և ավարտվել են 20-ից ավելի ծրագրեր: Ներկայումս մեկնարկել է Ծրագրի նոր՝ 2014-2020թթ.. շրջափուլը: Այս շրջափուլի շրջանակներում ծրագրային հայտերի ներկայացման առաջին փուլի արդյունքների հիման վրա այժմ պայմանագրի մշակման փուլում են գտնվում երեք ծրագրեր:..

Գեղարքունիքի մարզում ընթանում է  համապետական շաբաթօրյակը

Գեղարքունիքի մարզում ընթանում է համապետական շաբաթօրյակը 08.09.2018

Սեպտեմբերի 8-ին, ժամը 10-ից Գեղարքունիքի մարզում մեկնարկեց համապետական շաբաթօրյակը: Գեղարքունիքի մարզպետի տեղակալ , համապետական շաբաթօրյակի մարզային հանձնաժողովի նախագահ Նարեկ Գրիգորյանի տեղեկացմամբ՝ հստակեցված են մաքրման ենթակա տարածքները, մարդկային եւ տեխնիկական ռեսուրսները: « Շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցում են 536 պետական ու մասնավոր կազմակերպություններ: Աշխատանքներում ընդգրկված են 288 միավոր տեխնիկա, 12426 մարդ: Այս պահին մաքրման աշխատանքնեըն ընթանում են նկատելի ակտիվությամբ»,- իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալը: Համապետական շաբաթօրյակի ընթացքում մարզի տարածքում կենցաղային աղբի թափոններից մաքրվում են միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ճանապարհների եզրերը, բնակավայրերի փողոցները, զբոսաշրջային նշանակության վայրերը, հանգստյան գոտիները, պատմական հուշարձանների ու խնջույքների վայր հանդիսացող աղբյուրների շրջակայքը, գետերի ու ջրատարների հուները...

Համապետական շաբաթօրյակը Գեղարքունիքի մարզի համայնքներում  ընթացավ կազմակերպված

Համապետական շաբաթօրյակը Գեղարքունիքի մարզի համայնքներում ընթացավ կազմակերպված 08.09.2018

Համապետական շաբաթօրյակը Գեղարքունիքի մարզում ընթացավ կազմակերպված, մեծաքանակ մասնակիցների ներգրավմամբ և արդյունավետորեն: Շաբաթօրյակին մասնակցեցին մարզի 57 համայնքների, պետական և մասնավոր հիմնարկների, առողջապահական, կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ, մարզի տարածքում գործող ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպություների ներկայացուցիչներ, ուսանողներ, աշակերտներ, անհատ քաղաքացիներ: Համապետական շաբաթօրյակի աշխատանքներում ներգրավվեցին շուրջ 13 հազար մարդ, 288 միավոր տեխնիկա: Կենցաղային աղբի թափոններից մաքրվեցին մարզի տարածքի ճանապարհաեզրերը, զբոսաշրջային և հանգստյան գոտիները, պատմական հուշարձանների և կազմակերպությունների տարածքները, գետերի և հեղեղատարների հուները, համայնքների փողոցները: Փակվեցին թվով 13 աղբակույտեր Ակունք, Ծովինար, Գավառ, ճամբարակ, Վաղաշեն, Դպրաբակ համայնքներում: « Մեր կողմից անցկացված ստուգողական շրջայցի ընթացքում հասցրեցինք լինել մարզի գրեթե...

Գեղարքունիքի մարզպետն ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը

Գեղարքունիքի մարզպետն ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը 07.09.2018

Սեպտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի պաշտոնավարման 100 օրվա կպակցությամբ Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրվեց մամուլի ասուլիս, որին մասնակցեցին հանրապետական եւ մարզային զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Մարզպետ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում մարզպետարանում եւ մարզի համայնքներում կատարված աշխատանքները, առաջիկա հրատապ անելիքները, արձանագրված հիմնախնդիրները եւ ձեռքբերումները: «100 օրվա ընթացքում մենք ունեցել ենք աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկ: Մեր առաջին քայլով նախ գույքագրել ենք մարզում տարիներով կուտակված բոլոր հիմնախնդիրները: Ունեցել ենք աշխատանքային 42 հանդիպում, համայնքային 35 այց, 7 անգամ կազմակերպել քաղաքացիների ընդունելություն՝ ընդունելով մոտ 350 քաղաքացու, ստացել 607 դիմում, որոնք բոլորն էլ հաշվառվել են, ուսումնասիրվել...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:29:04