Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարմիրգյուղ համայնքի երկու փողոցներում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ

28.10.2020

ՀՀ կառավարության կողմից հաստատված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սեպտեմբերի ամսից Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում մեկնարկել են Սերգո Ավետիսյան փողոցի շուրջ 2715 քմ և Հովհաննես Շիրազ փողոցի շուրջ 3650 քմ հատվածների ասֆալտապատման աշխատանքները: Ծրագրի պայմանագրային արժեքը մոտ 52 միլիոն 800 հազար դրամ է, որի 60 տոկոսը կամ 31 միլիոն 680 հազար դրամը տրամադրվել է ՀՀ պետական, իսկ 40 տոկոսը կամ 21 միլիոն 120 հազար դրամը՝ Կարմիրգյուղի համայնքային բյուջեից: Մինչև ասֆալտապատումը «ՖԱՎՈՐԻՏ–Մ» ՍՊԸ շինարարական կազմակերպության կողմից նշված փողոցներում իրականացվել են ջրատար կիսախողովակների տեղադրման աշխատանքներ: Ծրագիրը շարունակել է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ կապալառու կազմակերպությունը, որի կողմից նշված փողոցներում կատարվել են հողային աշխատանքներ, կառուցվել է խճային հիմք, տեղադրվել են բազալտե եզրաքարեր, ապա ասֆալտապատում: Ծրագիրը նախատեսված է ավարտին հասցնել մինչև դեկտեմբերի 16-ը, սակայն, շինարարական կազմակերպության պատասխանատուի հավաստմամբ, արդեն ամբողջությամբ ավարտին է հասցվել Սերգո Ավետիսյան փողոցի ասֆալտապատումը, իսկ Հովհաննես Շիրազի անվան փողոցում աշխատանքները կավարտվեն մինչև հոկտեմբերի վերջ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03