Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիկ համայնքի բարերարները հերթական աջակցությունն են ցուցաբերում առաջնագծին

27.10.2020

Վարդենիկ համայնքի բնակիչները և արտերկրում բնակվող վարդենիկցիները շարունակում են իրենց աջակցությունը Արցախին և առաջնագծին: Հերթական անգամ Տյումեն քաղաքի հայ համայնքի նախագահ Աբրահամ Ազատի Հովեյանը Տյումենի հայ համայնքի կողմից Հայաստան Համահայկական հիմնադրամին է նվիրաբերել է 14,5 միլիոն ռուբլի և ևս 1,5 միլիոն ռուբլի՝ իր անձնական միջոցներից: Վարդենիկ համայնքային զարգացման հիմնադրամին «Զորախաչ» ՍՊԸ–ի հիմնադիր տնօրեն Աբրահամ Հովեյանը նվիրաբերել է 10 միլիոն ՀՀ դրամ: Առաջնագծին աջակցելու նպատակով Ղազախստանի Կոստանայ քաղաքի հայ համայնքի նախագահ, վարդենիկցի Տիգրան Աշոտի Բադալյանը Վարդենիկ համայնքային զարգացման հիմնադրամին՝ նվիրաբերել է 1,5 միլիոն դրամ, իսկ ՀՀ ՊՆ-ին՝50 կոմպլեկտ զինվորական ձմեռային հագուստ, դեղորայք և սնունդ: Վարդենիկցի Արմեն Ռաֆիկի Ավետիսյանը ՀՀ ՊՆ-ին է տրամադրել 1,2 միլիոն դրամի վառելանյութ, Պերմ քաղաքից վարդենիկցի Կարեն Վաչագանի Նաջարյանը Վարդենիկ համայնքային զարգացման հիմնադրամին է նվիրաբերել 200 հազար, Համլետ, Վլադիկ, Արայիկ Բադոյանները 100 հազար ռուբլի: Տյումեն քաղաքից վարդենիկցի բարերար Ռուդիկ Ատոմի Մանուկյանը Վարդենիկ համայնքային զարգացման հիմնադրամին է նվիրաբերել 500 000 ռուբլի, իսկ առաջնագծին՝ սնունդ և դեղորայք: Վարդենիկի համայնքապետարանի կողմից նվիրաբերվել է 1 միլիոն, «Արթուր Դավթյան» ԱՁ-ի կողմից 65 հազար դրամ: Վարդենիկցի Տիգրան, Հրաչիկ և Հրայր Կարապետյանների և Գևորգ Վարդանյանի կողմից տրամադրվել է զինվորական հագուստ, տաք ծածկոց, ծխախոտ, գուլպաներ, այլ պարագաներ:
Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ ԳնելՍանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Վարդենիկում և արտերկրում գտնվող բարերարներին, մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:24:40