Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վաղաշեն համայնքի կողմից աջակցություն է ցուցաբերվում առաջնագծին

27.10.2020


2020 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում, արցախաադրբեջանական շփման գոտում ռազմական գործողությունների ծավալումից ի վեր, առաջնագծին օժանդակելու նպատակով Գեղարքունիքի մարզի Վաղաշենի համայնքապետարանի համապատասխան հանձնաժողովը հանգանակել է 16 միլիոն 360 հազար դրամ: Ինչպես տեղեկացրին Վաղաշենի համայնքապետարանից, հավաքագրված միջոցներից 4 միլիոն 889 հազար դրամի սնունդ, ծխախոտ, առաջին անհրաժեշտության այլ պարագաներ է գնվել եւ ուղարկվել առաջնագծի կարիքների համար: Նույն նպատակով գնվել է նաեւ 417 700 դրամի մոնիտորներ եւ սարքավորումներ, 656 000 դրամի դեղամիջոց, 1 միլիոն 103 հազար դրամի քնապարկ եւ հագուստ: Համայնքից զոհված զինծառայողների եւ աշխարհազորայինների ընտանիքներին հատկացվել է 7 միլիոն 830 հազար դրամ: Արցախից տարհանված ընտանիքներին հատկացվել է 205 հազար դրամի սնունդ, 225 հազար դրամի դեղորայք: Վաղաշենի համայնքապետարանը, Հայաստան համահայկական հիմնադրամին փոխանցել է 1 միլիոն դրամ, իսկ 410 հազար ռուբլի՝ արտերկրում ապրող վաղաշենցիները: Օժանդակության գործընթացն առաջնագծին շարունակվում է:
Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Վաղաշեն համայնքին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 10:14:18