Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերին Գետաշեն համայնքը աջակցություն է ցուցաբերում Արցախին

22.10.2020

2020 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում, արցախաադրբեջանական շփման գոտում ռազմական գործողությունների ծավալումից ի վեր, առաջնագծին օժանդակելու նպատակով Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի բնակիչների կողմից Հայաստան Համահայկական հիմնադրամին է փոխանցվել 1 միլիոն 700 հազար ռուսական ռուբլի: Առաջնագծի կարիքների համար Վերին Գետաշեն համայնքի բնակիչ, «Շանթ Սեյրան» ՍՊԸ ղեկավար Արմեն Ղուկասյանի կողմից նվիրաբերվել է շտապօգնության «Ուազ» մակնիշի ավտոմեքենա, նույն համայնքից Սարիբեկյան եղբայրների կողմից նվիրաբերվել է շտապօգնության «Ուազ» մակնիշի ավտոմեքենա:
Բացի այդ, առանձին բնակիչների տրամադրած նյութական միջոցներով առաջնագիծ է ուղարկվել 25 հազար դոլար արժողության սնունդ, հագուստ, դեղորայք, ծխախոտ, ջուր, սարքավորումներ, առաջին անհրաժեշտության իրեր: Հավաքվել եւ առաջնագծի կարիքների համար տրամադրվել է 10 տոննա կարտոֆիլ, 2 տոննա կաղամբ, շուրջ 1 տոննայի չափ պտուղ եւ այլ գյուղմթերքներ: Օժանդակության գործընթացն առաջնագծին շարունակվում է:
Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Վերին Գետաշեն համայնքին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06